Մի լավ շահագործում են, հետո գլխի ընկնում

Jun 18, 2010 10:59

Ես չեմ հասկանում Հայաստանում լրիվ նորմալ երևո՞ւյթ է, երբ նորավարտ ուսանողներին աշխատանքի վեցնելու հեռանկարով փորձաշրջան են նշանակում 3 ամիս, ուժերի ողջ լարումնով աշխատացնում, հետո հայտարարում, որ 3 ամիս էլ պիտի փորձաշրջան անցնես, էլի մի լավ աշխատացնում, ընդ որում հաճախ հանձնարարելով այնպիսի առաջադրանքներ, որոնցով հնարավոր չէ բացահայտել նրա ( Read more... )

աշխատանք գտնելու փորձեր, աշխատանք

Leave a comment

Comments 15

ablertus June 18 2010, 06:15:13 UTC
Իսկ անվճառ աշխատացնելն ընդհանրապես օրինական ա?

Reply

astghine June 18 2010, 06:47:41 UTC
Եթե ես չեմ սխալվում առհասարակ անգամ ստաժոր կոչվողները պետք է աշխատանքի դիմաց ավելի նվազ, բայց վարձատրություն ստանան, բայց դե Հայաստանում նրանք անվճար ու ձեռնտու աշխատուժ է համարվում շատ նաև հայտնի կազմակերպություններում:

Reply


ahousekeeper June 18 2010, 08:52:22 UTC
Աստղիկ ջան, շատ տարածված ձև է, ընդ որում, ոչ միայն Հայաստանում։ Հին ու փորձված հնարք է ձրի աշխատացնելու։ Կարող են այդ կերպ տարիներով իրենց գործն առաջ տանել՝ մի կոպեկ չծախսելով։ Ընդ որում, հենց «փորձնական» շրջանը սկսում է մոտենալ ավարտին, սկսում են այնպիսի առաջադրանքներ տալ, որ անհնարին է լիարժեք կատարել, որ հետո դժգոհության տեղ թողնեն, կամ էլ մի ստից վրիպակը դարձնում են հայոց հարց, որ երիտասարդը մեղքի բարդույթ ձեռք բերի ու հեշտ լինի իրենից ազատվել։

Ուրիշ ձև էլ ասեմ «քցելու». տալիս են փորձնական 2-3 էջ թարգմանելու (բայց 100 հոգու), կամ էլ՝ մեքենագրուհիներին «փորձում են». 10-12 էջ «փորձնական» հավաքելու տալիս, բայց էլի մի քանի տասնյակ թեկնածուի, արդյունքում գործն արվում է։

Reply

astghine June 18 2010, 12:36:22 UTC
Ուրիշ ձև էլ ասեմ «քցելու». տալիս են փորձնական 2-3 էջ թարգմանելու (բայց 100 հոգու), կամ էլ՝ մեքենագրուհիներին «փորձում են». 10-12 էջ «փորձնական» հավաքելու տալիս, բայց էլի մի քանի տասնյակ թեկնածուի, արդյունքում գործն արվում է։

Շատ հզոր տարբերակ էր.արագ, էժան ու անպատասխանատու

Ամենաշատը ջղայանում եմ,որ ինչքան հայտնի ու ըստ էության իբր պրոֆեսիոնալ կառուցներն են, այնքան ավելի շատ են նման բաներ իրենց թույլ տալիս այնպիսի տեսքով իբր քեզ առաջարկելով անկարևոր հարցերով մի լավ վազվզել, քեզ մեծ օգուտ են տալիս, "աշխատանքի փորձ" են տալիս...

Reply


khlurd June 18 2010, 09:08:17 UTC
սա ընդհանրապես ես քննարկում՞՞՞ թե քեզ հետ է պատահել

Reply

astghine June 18 2010, 12:17:18 UTC
Չէ այս պահին 3 ընկեր ունեմ նման կարգավիճակում արդեն մոտ 6-7 ամիս, ընդ որում ոչ թե ուղղակի աշխատանք փնտրողներ են էլի, այլ լուրջ ու նպատակասլաց մարդիկ

Reply


(The comment has been removed)

astghine June 18 2010, 12:22:49 UTC
Ռուզ որոշել եմ ամբողջ կյանքս ամեն անգամ նման բաների վրա իբր զարմանամ, որ ջղայնանամ:))))

Reply

(The comment has been removed)

astghine June 18 2010, 12:40:18 UTC
Շատերի ուզածն էլ այդ է, գիտես իրենց ինչ հաճույք կպատճառես, բայց դե դժվար, չեմ հավատում եմ, որ լուրջ ես ասում:ՃՃՃՃՃճ

Reply


haykuhi June 18 2010, 10:37:32 UTC
Էսօր ամեն ինչ կարելի է պայմանագրով կարգավորել:)
ըստ իմ տվյալների փորձնականկան ժոմկետը չի կարեղ գերադասոլ 1 ամիսը:
Իրականում ՆՈՐՄԱԼ գործատուին 1-2 շաբաթ փորձաշրջանը պարզելու աշխատողի կարողությունները:

Եվ ասեմ, որ արտասահմանում էլ է ընդունված է աշկերտությունը, էեզ կաորղ են առանձ վարձատրելու ընդունել այսինչ ընկերությունը և համարել, որ քեզ մեծ պատիվ են անում: ի դեպ իմ ծանոթ դիզայներներից մեկը Իտալիայում մեկ, երկու ամիս էդպես աշխատել մի ստուդիայում` չի վարձատրվել, բայց դրա օգուտը շատ մեծ է եղել:

Եվ մի բան էլ, եթե աշխատանքային փորձ չունես, ու քեզ հենց սկբի օրերին դժգոհում են արածդ գործից ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՐԵՍՈՎ ՏԱԼԻՍ, իմացիր, ավելի լավ է դուրս գաս: Նման տեղերում փորձ ձեռք բերելը իմաստ չունի:

Reply

astghine June 18 2010, 12:30:33 UTC
Ահա...հատկապես, որ նման կառույցներում երբեք էլ քեզ այնպիսի աշխատանք չեն տալիս անելու, որով բացի անիմաստ վազվզելուց կարող է ինչ-որ բան սովորես...

Reply


Leave a comment

Up