arvest2010
Aug 27, 2013 19:18
Մազերս ներկեմ կանաչ,
Խառնվեմ ես խոտերին,
Չլսեմ ոչ ձայն, ոչ կանչ,
Անունս չտաս կրկին...
Խառնվեմ ես ցողերին,
Որ պահեմ արցունքներն իմ,
Չտեսնես նրանց հանկարծ.
Քեզ համար չունեմ ոչինչ:
Անունս չտաս կրկին,
Թող ջնջվեն հետքերը իմ,
Մազերս ներկեմ կանաչ,
Խառնվեմ ես խոտերին...
Պատճենաշնորհ © 2013 Սրբուհի Ստամբոլցյան
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
arvest2010
Jun 07, 2013 21:06
Լոկ սիլուետ հպարտ ու ձիգ,
Չկար ոչ ձայն, ոչ դիմագիծ,
Հուզախռով բառերի մեջ
Հպում զգալու անհույս մի ճիգ:
Իրար ետև անձայն շարվող
Տառերի վազք՝ ուրիշ ոչինչ,
Անհագ տենչով իրար ձգտող
Ցավի պահանջ ու մի քիչ կիրք:
Պատճենաշնորհ © 2012 Սրբուհի Ստամբոլցյան
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ