Մի քանի տարի առաջ (կարծեմ 2006-ոտ) կինոՄոսկվայի էկրանին ցուց էին տալիս կինոկատակերգություն, որը խնդալու էր (!) ու հայկական էր (!): Կոչվում էր "
Մեծ պատմություն փոքր քաղաքում": Ռեժիսորը
Գոռ Կիրակոսյանն էր, պարող
Միհրանի ախպերը: Կային որոշ թույլ կողմեր, բայց մարդը պրոֆեսիոնալ գործ էր արել ու արդյունքը, հատկապես էն թվերի համար, հատկապես Հայաստանում լրիվ գոհացուցիչ էր: (Ստեղ պետք ա նշել, որ Գոռը մեծացել ա Ամերիկայում ու նորմալ կինո նկարել սովերելա էնտեղ, որտեղ կինո ամենալավն են նկարում):
Անցյալ տարվա Ոսկե Ծիրանին Գոռը ստեղ էր, ուղեկցում էր
Ալեն Հյուզին: Մի քիչ խոսացինք, հարցրեցի Գոռին բա նոր ֆիլմ չի նկարու՞մ: Ասեց, որ մի հատ սցենար ունի, բայց "Մեծ պատմությունից" շատ ավելի լուրջ պրոյեկտ ա ու բավարար բյուջե դեռ չեն հավաքել: Փաստորեն, էդ փողը ոչ միայն հավաքվեց (մի պահ ֆեյսբուքով հանգանակություն էին անում, չգիտեմ ինչքանով օգնեց), այլև ֆիլմը համարյա նկարահանվեց: Կուստուրիցայոտ փախած կոմեդիայ ա, ամերիկացիներին, թուրքերի ու ոչ-երևանցի-հայերի մասնակցությամբ: Կոչվում ա
Lost and Found in Armenia: Ահավասիկ թրեյլերը.
Click to view
Բավական խոխմա տպավորություն ա թողնում (իսկ կատակերգությունը ըստ էության պետք ա խնդցնի), հայեցի վարպետները (վաստակավորներն ու ավելի երիտասարդները) իրանց լավ են զգում: Մե խոսքով, սպասում եմ: Ցանկացած նոր լավ հայեցի (թեկուզ Ամերիկայի հետ քոփրադաքշնի մեջ) մեյնսթրիմային ֆիլմ նպաստում ա հայեցի կինոյի զարգացմանը:
Սպասենք, նայենք, խնդանք: