ՈՏՆԱՀԱՐՎԵԼ Է «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ» ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԸ

Dec 03, 2011 00:25



Այս նկարը, որ զետեղվել է «Իրավունք-Հետաքննություն» և «Аргументы Недели в Армении» թերթերում, առիթ է դարձել, որպեսզի «Կյանքի խոսք» հոգեպիղծ աղանդի պարագլուխ Արթուր Սիմոնյանը և իր անունից` որպես ՀՀ քաղաքացի, և որպես սույն կառուցի ղեկավար դիմի դատարան նշյալ թերթերի դեմ քաղաքացիական հայցով: Ձևակերպումը ստանդարտ է` «պատիվ-արժանապատվություն-գործարար համբավ»:
Մարտահրավերն ընդուված է: Ես որպես այդ ԶԼՆ-ների ղեկավար վերցնում եմ ինձ նետած ձեռնոցը և պատրաստ եմ դատական ատյաններում ապացուցել «Կյանքի խոսք» կոչվող կառույցի հոգեպիղծ և հակազգային բնույթը:
Այնպես ստացվեց, որ այսօր իմ ծննդյան օրն է: Այդ հայցն ընդունում եմ որպես Անմահների կողմից ինձ մատուցած նվեր` արդար պատերազմի տեսքով: Իմ ֆրենդներից ցանկացողներին առաջարկում եմ կիսել ինձ հետ արդար պատերազմին մասնակցելու բերկրանքը:

Պատերազմ ըննդեմ հոգեպղծության, աղանդներ, խոսքի ազատություն

Previous post Next post
Up