Ախալցխայի շրջանի հայական դպրոցներին արգելել են մասնակցել Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումնե

Apr 23, 2012 21:11

Оригинал взят у javakhk в Ախալցխայի շրջանի հայական դպրոցներին արգելել են մասնակցել Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումնե

Ապրիլի 23-ին Ախալցխայի Ռեսուրս կենտրոն էին հրավիրվել Ախալցխայի բոլոր հայկական գյուղերի ու քաղաքի դպրոցների տնօրենները: Ռեսուրս կենտրոն ժամանած տնօրեններին խստիվ արգելեն են դասերի ընթացքում մասնակցել ապրիլ 24-ի Ցեղասպանության հոգեհանգստյան Պատարագին եւ սգո միջոցառումներին, որոնց նախորդ տարիներին առանց որեւէ խոչնդոտների մասնակցում էին:





Ընդամենը մի քանի օր առաջ Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան հանրային դպրոցի մի քանի ուսուցչուհի տնօրենության համաձայնությամբ դիմել էին Ախալցխայի քաղաքապետարանին խնդրելով, որպեսզի ինչպես միշտ այս տարի եւս մասնակցեն քաղաքում կազմակերպվելիք Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին:

Հարկ է նաեւ նշել, որ անկախ Վրաստանի գոյության ընթացքում սա առաջին դեպքն է երբ Ջավախքում դպրոցներին արգելում են մասնակցել Մեծ Եղեռնի զոհերին նվիրված եկեղեցու հոգեհանգստյան Պատարագին եւ միջոցառումներին:
Akhaltskha >
Լուրը հայերեն >
Новость на русском >
News in English >

Previous post Next post
Up