Մերն ուրիշ ա ©

Aug 21, 2009 02:45

khlurd մոտ կարդացի սա ու մանկությունս հիշեցի:

Է՜հ, պապս մեեեեծ մրգի այգի ուներ: Այդ այգում ինչ ասես, որ չէր աճում, նույնիսկ խուրմա: Ես մրգերի մեջ եմ մեծացել: Երբ շուկայում ասում են «ախպերս, հեսա ամենալավերը քեզ համար կջոկեմ», նեղանում եմ. «ինձանից լավ չես ջոկի, ես իմ բերանի համը գիտեմ, էդ գործը թող իմ վրա»: Որից հետո փոշմանում են, որ ես իրանց մոտեցա: :)

Read more... )

Էություն, Անձնական, Հայք / Armenia / Армения

Leave a comment

Comments 13

khlurd August 21 2009, 08:09:48 UTC
Հըլ մի սպասի /շնարհակալ եմ :Ճ/...
հըլ լսի` շատ լավ էլ ես էլ ունեմ ծտի խելք ու համ էլ` ես նեեեեենց եմ խորը հոտ քաշում մրգից, որ համը հետն ա գալիս:

Մեկ էլ` եթե դու էդքաաան լավ ընտրել գիտես, զգուշացրու, որ քեզ հետ մի թասով թութ չուտեմ:

Reply

arin_berd August 22 2009, 22:20:32 UTC
Դե, թթի համար պրոբլեմ չկա: Ամենալավերը ես կուտեմ, մնացածը քեզ լինի: Ես հոմ ժլատ չեմ :)))

Reply


khlurd August 21 2009, 08:40:30 UTC
հըլ ասա, բա ձմերուկը ոնց ես կտրում՞՞՞

Reply

arin_berd August 22 2009, 22:23:29 UTC
Ձմերուկը հավեսով են կտրում!!!

Իսկ տեղ կա, որ ձմերուկը 2 կամ 4 մասի են կիսում (նույնիսկ առանց վերևի ու ներգևի "գլխարկները" հանելով, որ հարմար լինի) ու դրանից հետո դանակով սկսում են մեջը հանել: Լացս գալիս ա, երբ տեսնում եմ :)))

Reply

... անկտրել ձմերուկ ա :Ճ khlurd August 23 2009, 07:19:14 UTC
Հավեսովը` հաաա:ՃՃՃ երբ ես փոքր էի, մեր բակում միշտ ամառները ձմերուկ էր լցրած, ամբողջ օրը ուտում էի, բայց որ հայրս ձմերուկ էր կտրում, էդ խոկուս անելու պես բան էր ինձ համար :ՃՃՃ հիմա էդ հավեսը չկա: Սպասում եմ կտրած լինի, ուտեմ, չեմ նայում ոնց կտրեցին: Իսկ էս որ սկսել են նարնջի նման կտրել, էդ ընդունում ես՞՞՞ :ՃՃՃ

Reply

Re: ... անկտրել ձմերուկ ա :Ճ arin_berd August 23 2009, 21:17:51 UTC
Չէ, կտրելը շատ կարևոր է: Ասեմ քեզ՝ ինչքան դանակով քիչ է կտրված լինում, այնքան ավելի համով է: Ձմերուկն էլ պիտի մի մասը դանակով կտրես, մի մասն էլ իրան-իրան "կկոտրվի": Սովորաբար մեջ տեղն է մնում: Դա ամենա լավն ա: :)

Իսկ նարնջի նման չգիտեմ ինչպես են կտրում: Դա արդեն թիթիզություն ա: Իսկը տուրիստների համար ա, նրանք միրգը չգիտեն ինչպես է լինում: Ինչ էլ տաս, այն էլ կուտեն: Էնքան մարդ կա, որ զարմացած նայում էին ու չգիտեին էլ թե նուռը ինչպես են մաքրում: Մարդ էլ կա թուզն է կլեպից մաքրում: Ու ասեմ քեզ, նա ով միրգի մաքրելու ձևը չգիտի, նա այդ միրգը չի սիրում:

Reply


(The comment has been removed)

arin_berd August 23 2009, 21:06:58 UTC
ահա: իմ մոտ ամեն ինչն էլ բարի է: :-P

Reply

(The comment has been removed)

arin_berd September 2 2009, 10:28:07 UTC
Պառդոն, այս քանի օրերը միքիչ զբաղված էի:
Իմ ավատարը բա չար է՞: Սա ընդհամենը փիսո ա: Ու ընդհանրապես, իմ բնավորությունը իմ ավատարին չի համապատասխանում: Ես ավելի բարի եմ :)))

Ճիշտն ասած կատուներ սիրում եմ, համ էլ կատուները կատարյալ որսորդներ են ու միքիչ էլ գիժ են: Շուն էլ եմ սիրում, բայց շների հավատարմությունը միքիչ ձանձրացնում ա:

Reply


Leave a comment

Up