առաջին անգամ, որ լսեցի հայլուրով շատ զարմացա, որ ոսկրածուծի դոնոր հայի համար կարող ա լինել միմիայն հայը, հայոց համազգային գենետիկ կոդը շատ ինքնատիպ ա, ու հայը մնում ա հայ իր գեներով ինչքան էլ փորձի խառնվել։ Ու մտածեցի, որ երեւի էդ ա պատճառը, որ մեր անուղեղությունն ու ապուշությունն էլ ա կրում համազգային բնույթ՝ դրա համար երեւի պատասխանատու ա շատ պինդ ու մուտացիաների չենթարկվող ինչ-որ մի հայկական գեն:)) ապացույցն ամեն քայլափոխի ա, ամեն ասպեկտում-:) իսկ եթե լուրջ, հաստատ պետք ա դա կրի համազգային բնույթ, կարծեմ արդեն մի անգամ առիթ եղել էր մի հայի կյանքը փրկել էդ ճանապարհով
Ես ֆիլմում ոչ մի այդպիսի բան չտեսա: Ընդհակառակ, այնտեղ ասվում էր, որ մոլորակի մի ինչ որ մասում անպայման կա մարդ, որը գենետիկորեն համատեղելի է և ամբողջ բարդությունը կայանում է հենց այդ մարդուն գտնելու մեջ: Իսկ ինչ վերաբերվում է հայի յուրահատկությանը, ապա իմ կարծիքով այստեղ պարզապես հավանականության մոտեցում է: Ֆիլմում նաև ասվում էր, որ ընտանիքի անդամները կարող են դոնոր լինեն 25% հավանականությամբ: Պարզ է, որ մնացած դեպքերում հավանականությունն ավելի ցածր է: Իսկ եթե հաշվի առնենք, որ հայի գենոտիպը շատ հին է, ապա հավանականությունն մի փոքր ավելանում է,եթե նախ և առաջ փնտրվի հայերի միջև, քան այլ ազգերի միջև:
Տարօրինակ ա… Մենակ ես չէի լսել էդ նյութը հայլուրով, ու վստահ եմ, որ ճիշտ եմ լսել… կոնկրետ էս նյութը ես չնայեցի, որ՛տեւ թեման նույնն էր, բայց կարծեմ հենց հայերի գեների համապատասխանության (քանի որ բժշկությունից հեռու եմ, չեմ ուզում գլխիցս դուրս տերմիններ օգտագործել) հարցն էր, որ ստիպել էր ձեռնարկել էս մարաթոնը… արժեր կոնկրետ մասնագետի հարցնել… anyway-:)
Comments 3
ապացույցն ամեն քայլափոխի ա, ամեն ասպեկտում-:)
իսկ եթե լուրջ, հաստատ պետք ա դա կրի համազգային բնույթ, կարծեմ արդեն մի անգամ առիթ եղել էր մի հայի կյանքը փրկել էդ ճանապարհով
Reply
Reply
Reply
Leave a comment