Էություն:

Oct 01, 2021 16:55



ռաջին էջ
Մատյանը ստեղծեցի հոկտեմբերի 20-ին: Ընկերներս առաջարկեցին: Հուսով եմ հետաքրքիր կլինի այցելել և ավելի շատ հույսով եմ, որ ժամանակս կհերիքի պարբերաբար թարմացնեմ:

Ցանկություն կա մատյանը տանել հայերեն լեզվով: Ցավոք հայկական բաժնի մի զգալի մաս ընկած է կամ ռուսական, կամ անգլիական, կամ էլ ֆրանսիական ցանցային տարածքներում, ավելի ճիշտ ռուսախոս, անգլախոս և ֆրանսախոս տարածքներում: Ի՞նչ արած, ինֆոմացիայի զգալի մաս այդտեղից ենք քաղում և հաճախ այդ լեզուներով էլ մեկնաբանություններ ենք թողնում: Հույսեր ունեմ այսպիսի փոքր սկսզբունքներով զարգացնել հայկական / հայախոս տարածքը: Գոնե կաշխատեմ մեկնաբանությունները գրել հայերենով:

Միացե՜ք:

Եթե որևե մեկը չգիտի թե ինչպես հավագի հայկական տառերը, ապա առաջարկում եմ ացելել այս «Latin-Armenian Translit» էջը: Ցանկալի է օգտագործել Internet Explorer-ով, որովհետև կարելի է տպել «Ավտոտրանսլիտով»: Խորհուրդ եմ տալիս սկզբից ծանոդանալ «Օգնության» հետ, որը կգտնեք նույն կայքում (տես նույն էջում), և ծանոթացեք աղյուսակի հետ (շատ կարևոր է): Մեկ ամսից հետո արդեն շատ հեշտ կլինի տպելը: Ես ինքս եմ օգտվում այդ էջով:

Այստեղ կարող եք թողնել անձնական թեմայով մեկնաբանություններ և բարի մաղթանքներ (ցանկալի է 
):
Սկսեցինք:

Update 1: ahousekeeper-ի առաջարկով տեղադրեցի Arian AMU տառատեսակը, որն ավելի խոշոռ է ցույց տալիս քան Sylfaen: Ճիշտն ասած, իմ կարծիքով Sylfaen ֆոնտը ավելի գեղեցիկ է: Բայց դե ինչ արած: Arian AMU ֆոնտ տեղդրելու համար օգտվեք այս ArianAMU.zip-ով: Եթե որևե այլ օգնություն պետք կգա, ձայն հանեք:

Update 2: hebrus -ը նաև ստեղծեց Virtual Keyboard կայք, որտեղ կարելի է տպել միանգամից մի քանի լեզուներով: Ընդ որում նաև Արևելյան և Արևմտյան հայերենով: Բավականին հետաքրքիր և հաջող է ստացվել:

Առաջին, ԿՄ / LJ / ЖЖ, Հայկական ինտերնետ

Previous post
Up