Մանկական Եւրատեսլի-2009

Nov 21, 2009 03:08

Մեր Դիանան իհարկե լավիկն էր, բայց «գո Լուռան ու գո Հայաստանը» իմ ձայնը չստացավ: Դատարկ տեղը ապազգային ու կոսմոպոլիտ թիթիզության օգտին չեմ քվեարկում: Армянская постерственность достала.

Սպասեմ մյուս տարվան եւ հուսամ տեսնել գոնե ինչոր ազգային դիմագիծ ու մակարդակ:

Искусство - Art - Արւեստ, Музыка - Music

Leave a comment

Comments 11

diaanaa November 21 2009, 09:49:52 UTC
http://diaanaa.livejournal.com/30385.html

Եվրատեսիլն ազգային երգի մրցույթ չէ, սա իսկապես բոլորը պետք է հասկանան :))

Reply

areyon November 21 2009, 11:38:10 UTC
Դիան, թող մեծամտորեն չհնչի, բայց ես երբեք «բոլոր» չեմ եղել: Ինձ համար կա մեկ հստակ սկզբունք՝ աշխարհում ԱՄԵՆ ԻՆՉ ԱԶԳԱՅԻՆ Է: Ուրիշ բան, որ կամ մեր ազգայինն է, կամ օտարինը:

Տվյալ դեպքում ես Լուառան արհեստական կեցվածքով ինչոր օտարամոլ երգ է ներկայացնում: Մենակ նրա համար, որ նա հայ է, մենք նրա կողմնակի՞ց պետք է լինենք: Եթե այդպես է, ապա եկեք AGLA-ին էլ կողմնակցենք, նրանք էլ են հայ...:

Բնականաբար, Լուառան եւ այլ երեխաները մեղաոր չեն: Մեծերի մեղքն է, տվյալ դեպքում Նադեժդա Սարգսյանինը:

Reply

diaanaa November 21 2009, 13:48:42 UTC
Լուարան փոքրիկ դերասան է, բեմի վրա էլ համապատասխան կեցվածք ունի։ Եթե նա երգում է երգ իր եղբոր մասին, որը ֆուտբոլի մեծ երկրպագու է եւ դա որեւէ կերպ չի հակասում մրցույթի կանոններին, ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում։ Ավելի լավ է երգի ֆուտբոլի մասին, քան թե լուրջ դեմքով ու ԱԼՄ-ական արհեստականությամբ ձեռքերը կոտրտելով ու տխուր աչքեր անելով՝ երգի Սայաթ-Նովա ու հեռացող յարերի մասին։ Այսքանը ։))

Reply

areyon November 21 2009, 16:34:28 UTC
Պապան որ մի քանի հազար դոլար ավել վճարեր, Լուառան ոչ միայն փոքրիկ դերասան, այլ տիեզերագնաց էլ կլիներ :) Դուք էլ շատ լավ գիտեք, թե Հայքում երեխաները ոնց են «դերասան», «երգիչ», «շու-աստղ» առնում ( ... )

Reply


Leave a comment

Up