Իմ ու ադրբեջանական գնդակի հանդիպման եւ ոչ միայն դրա մասին...

Apr 07, 2008 05:17

Իմ ու ադրբեջանական գնդակի հանդիպման 10-ամյակը

Թվում է, թե երեկ էր... զինվորներս խմբվել էին գլխիս, իսկ ես մտածում էի, տեսնես սրանից հետո ո՞նց եմ մի աչքով ֆուտբոլ ու բասկետբոլ խաղալու, ու տեսնես աղջիկները միաչքանու հետ կգնա՞ն ժամադրության... Էդ րոպեներին ես համոզված էի, որ զրկվել եմ մի աչքից... Մնացած վնասների մասին չէի մտածում։ Ուղղակի երբ մի աչքս ( Read more... )

արտակարգ պատահար, բանակ, հուշեր, politics, ականջդ բեր՝ ասեմ, անձնական, Նոյեմբերյան, իմ ընկերները

Leave a comment

Comments 38

nazarian April 7 2008, 03:12:01 UTC
Gave me the goose bumps.

Reply


Սարգիս anonymous April 7 2008, 04:51:40 UTC
Ապրես. որպես վերջաբան հարմարեցրած - հրամցված վերջին 2,5 պարբերությունները` մի կողմ, լավ ես նկարագրել:

Շնորհավորանքս` կնոջդ ու պաչիկներս` բալիկներիդ:

Reply

Re: Սարգիս aramazd April 24 2008, 09:31:45 UTC
Սարգիս ջան, չէի հրամցրել, ուղղակի զուգահեռները ՇԱՏ ակնհայտ էին։ գուցե կարերի քանակի մասով տարբերությունը մեծ էր, բայց մնացած հարցերում նմանությունները շատ էին։ Չէի կարող չկապել։

Պաչերի համար ապրես։

Reply


bekaisa April 7 2008, 06:05:23 UTC
Արամազդ ջան, ապրես բառիս բուն և փոխաբերական իմաստով :Ճ

Reply

aramazd April 24 2008, 09:46:48 UTC
Շնորհակալ եմ, Բելլա ջան։ Դու էլ ԱՊՐԵ՛Ս։

Reply


oh_armen_oh April 7 2008, 19:30:42 UTC
Մազդ ջան, տարօրինակ ա, բայց երեւի արժի շնորհավորել նկարագրված դեպքի 10-ամյակը, մանավանդ, որ դու այս փորձությունից հարստացած ես դուրս եկել: Չգիտեմ մյուս կարդացողների մոտ ինչ զգացողություններ էր, բայց ես երկորդ պարբերությունից սկսած տառապում էի` որովհետեւ ահավոր մեծ ինտրիգ ա մտցնում "հիմա չեմ ուզում գրել, թե ինչու էի համոզված, որ պատժվելու եմ..." նախադասությունը ու մինչեւ վերջ էլ չկարողացա տեսքտի վրա կենտրոնանալ,անընդհատ մտածում էի` տեսնես ինչ ա արել, տեսնես ինչ ա եղել???

Reply

aramazd April 8 2008, 04:59:10 UTC
հե-հե. չեմ ասի:

ՀԳ. գուցե մի օր պատմեմ...

Reply


anonymous April 8 2008, 22:14:31 UTC
Էդ օրերը լավ եմ հիշում: Արդեն 10 տարի ա հա անցել? Չեմ ասել առաջ բայց էդ օրը, որ տեսա քեզ չճանաչեցի, դեմքդ երեք անգամ մեծացել էր վերքից: Փորձեցի ձևացնել իբր շատ բան չի եղել, նորմալ ա , որ հոգեպես չազդվես:

Ինչ էր սփյուրքահայ բժշկի անունը ? Մարդը եկել էր իրոք իր ազգին ծառայելու:

Հայկ

Reply

aramazd October 23 2008, 12:00:41 UTC
Զավեն էր անունը, Սիրիայից էր: Ճիշտ ես հիշում:
Վիրահատելիս երգում էր Թաթայի «Երեւանի աղջիկները» երգը: Լավ մասնագետ էր ու ասող-խոսող բժիշկ, ում հետ շատ հեշտ էր...

Դե էդ օրերին ես արդեն սովորել էի իմ ահավոր դեմքին, բայց որ կարդացի էս գրածդ, զարմացա մի քիչ: Մոռացել էի, որ Քվազիմոդո էի դառել :)

Reply


Leave a comment

Up