Իմ կողմից. որոշել եմ Մարինեի 2-րդ պատասխանին Լրագրում չպատասխանել: Անկեղծ ասած` կարծում եմ, թե հիմնական ասելիքն այլեւս ասված է: Բայց քանի որ Մարինեն մի քանի ակնհայտ մոլորություններ ունի ու մի քանի կետի արձագանքելն անհրաժեշտ է, ուրեմն ես կպատասխանեմ` այս հոդվածին քոմենթների տեսքով: Հույս ունեմ Մարինեն ու Լրագրի ընթերցողները դրանից չեն նեղվի:
(
Read more... )
Comments 29
Միայն ասեմ, որ նույնիսկ եթե դու իմ ասածը թիվն էդքան լուրջ ես ընդունել, ուրեմն պետք է գրեիր 2 միլիոն 900 հազար 900 :)
Reply
«...հայկական ուժերը, էսօր արդեն 16 տարի կլինի, վերահսկում են մի սահման, որը մեզ տալիս ա դիրքային շեշտակի առավելություն, էն տեսակ առավելություն, որը հաղթահարելու համար Ադրբեջանը ոչ թե պարզապես պետք ա Հայաստանից ուժեղ լինի, այլ մի քանի անգամ ուժեղ: Եթե տարածքների թեկուզ մի մասը վերադարձվի, մեր առավելությունը կվերանա, եւ Ադրբեջանը հնարավորություն կունենա հարձակվելու:»
Չեմ ուզում որեւէ գաղտնիք բացահայտել, բայց միանգամից ասեմ, որ նրանք, ովքեր քեզ ասել են էս մասին ու համոզել են քեզ, էդքան էլ լավ չեն պատկերացնում մի քանի բան: Թռուցիկ ասեմ` այլեւայլ բաներում չմեղադրվելու համար: Խոստանում եմ տետատետ ավելին ասել: Խոսքը վերաբերում է մեր սահմանային զորքերին, ադրբեջանական սպառազինությանը, վերջում` ոգուն: Չեմ ծավալվի, միայն ասեմ, որ տվյալներդ, ԱՎԱՂ, հնացած են:
Reply
Reply
Հասկացա՞նք իրար:
Reply
Reply
Ախր կներես. դու էնքան թեմա էիր արծարծել, որ ես միայն մի քանիսին պատասխանելով` արդեն հսկայական հոդված ստացա արդյունքում: Բայց նույնիսկ եթե ես չեմ պատասխանել, ինչի՞ ես դու իմ փոխարեն պատասխանում, Մարինե ջան: Այսինքն` դու շարունակում ես ինձ վերագրել քո մտքում եղած ինչ-ինչ մտքեր, արգումենտներ: Արի թարգի էս պրակտիկան:
Ես էս թեմայով ինչ որ ասել եմ ԵՐԲԵՎԷ, տեր եմ իմ խոսքերին: Դրանցից ոչ մեկից չեմ հրաժարվում:
Եթե կուզես, հենց կոնկրետ էս թեմայով կխոսենք: Բայց խնդրում եմ, իմ փոխարեն մի պատասխանիր քո տված հարցերին:
Reply
Մարինե ջան, ես հավատում եմ, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը փոփոխություններ մտցնելու ունակ էին, հավատում եմ, որ դրա համար բավարար կամք ունեին... ԲԱՅՑ: Բայց, Մարինե ջան, մաթեմատիկորեն ասած` տարբերությունը, խոշոր առումով, մեծ չէր լինելու, հարաբերականորեն մեծ չէր լինելու... կարծում եմ` մի 30-40%-ի չափով: Հարաբերականորեն մենք էլի հետ էինք մնալու, քանի որ օբյեկտիվորեն դա անխուսափելի ա, եթե ունես Հայաստանի աշխարհագրական դիրքը, ունես սակավաթիվ բնակչություն, ունես աղքատության որոշակի մակարդակ, հակամարտության մեջ ես գտնվում քո 4 հարեւաններից առնվազն 2-ի հետ, իսկ 3-րդի հետ էլ ունես մշտապես լարված հարաբերություններ, ներկրում ես էներգակիրների 80 տոկոսը, ելք չունես դեպի ծով: Ինչքան էլ լավ աշխատեր Վազգեն Սարգսյանի կառավարությունը, միեւնույն է, մենք տարեց տարի վատնելու էինք մեր առավելությունը: Ու դա չտեսնելու համար կույր ա պետք լինել: Իսկ դու հաստատ կույր չես, ես հո գիտեմ: :)
Reply
Reply
Հայաստանը կարող ա մնալ էս նույն տարածաշրջանում, ունենալ նույն բնական պաշարները ու բնակչության մոտավորապես նույն քանակը, ԲԱՅՑ ունենալ բաց սահմաններ, չլինել շրջափակված, գրավիչ լինել արտաքին տնտեսական ներարկումների համար, ունենալ հզոր արտահանում, ինչպես, օրինակ, Չեխիան կամ Սլովակիան:
Խնդրում եմ, թարգի ինձ բաներ վերագրելն ու հետո դրանց մանրամասն պատասխանելը:
Reply
Մենք, մեր հերոսները հաղթել են կարեւորագույն ճակատամարտում: Երկրի քաղաքական ղեկավարությունը ճիշտ պահին կնքել է հրադադար ու ինչ-որ մի ֆանտաստիկ ձեւով ապահովել դիվանագիտական ճակատում էդ փառավոր հաղթանակն ամրագրելու հիմքերը... ԲԱՅՑ: Բայց մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով քաղաքական ղեկավարությունը՝ առաջին նախագահի գլխավորությամբ, ի վիճակի չի եղել ի կատար ածել, ռեալիզացնել էդ հիմքերը, էդ առաջանցիկ վիճակը: Ու սկսվել ա մեր հետընթացը՝ հաստատուն ու ինքնախաբեությամբ լի:
Ես էլ եմ դեմ պարտվելուն, բայց ես ու դու պարտություն ասելով տարբեր բաներ ենք հասկանում:
Reply
Մարինե ջան, բայց ախր պատերազմը չէր էլ ավարտվել: Ասել եմ, էլի եմ ասում. հաղթել էինք ընդամենը ճակատամարտում, տանուլ ենք տալիս պատերազմը: Ու ասեմ քեզ, որ Հայաստանի համեմատական թուլացումը նաեւ էդ պատերազմի հետեւանքներից մեկն ա: քանի որ հակառակորդը տենդաբար զինվում էր էս տարիներին, իսկ նրա կոմպանյոն Թուրքիան խեղդամահ անում Հայաստանը... Եթե չլիներ դե ֆակտո պատերազմական էս վիճակը, Հայաստանը հիմա մինիմում Ուկրաինայի պես երկիր կլիներ: Եթե չլիներ էդ պատերազմական վիճակը, 96 թվի սեպտեմբերյան հայտնի դեպքերն էլ չէին լինի: Հա, զինված մեծ բախում չի եղել: Հետո՞ ինչ:
Reply
Leave a comment