Իմ սուբյեկտիվ մտքերը Մեծ եղեռնի մասին

Apr 28, 2010 13:55

Մտածում էի ընդհանրապես չգրել էս թեմայով, քանի որ առանց ինձ էլ ասողներ շատ կային ու կան, մանավանդ, որ մի քանիսը դա արեցին ուղղակի գերազանց ձեւով (քիչ հետո կտեղադրեմ Պասկեւիչյան Տիգրանի հերթական սուպեր հոդվածը), բայց հետո միտքս փոխեցի, ու որոշեցի մի քանի առանձին տեսակետ/զգացում ներկայացնել` կապված էդ ողբերգական իրադարձությունների հետ:

Եվ այսպես, ( Read more... )

Րաֆֆի, imho, Մեծ եղեռն, genocide, Հայկ Դեմոյան, Գուրգեն Մահարի, Հայաստան, անձնական, մառազմ

Leave a comment

Comments 39

ext_225319 April 28 2010, 10:38:45 UTC
100 %-ով խփեցիր նշանակետին !!!

Reply

aramazd April 28 2010, 10:41:45 UTC
լու՞րջ: ուրեմն էնքան էլ անհույս չեմ, չէ՞:

շնորհակալ եմ:

Reply


ayo! ext_232925 April 28 2010, 12:12:15 UTC
համամիտ եմ Մեծ ախպեր: ավելի լավ դժվար էր շարադրել:

Reply

Re: ayo! aramazd April 28 2010, 12:14:11 UTC
շնորհակալ եմ: մնաց իրականացնելը:
;)

Reply


+1 blue_a_bear April 28 2010, 15:16:45 UTC

- Ինձ համար Եղեռնը, բացի ՄԵԾ ողբերգություն լինելուց, նաեւ Վանի հերոսամարտ ա, ֆիդայական-պարտիզանական կռիվ ա, ու խայտառակ դիվանագիտական ու քաղաքական ֆիասկո, որի պատասխանատուն, գոնե` հիմնական պատասխանատուն, Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ա:

Reply

Re: +1 aramazd April 29 2010, 07:04:36 UTC
ցավով եմ գրել: չեմ չարախնդում: շատ եմ ցավում:

Reply

Re: +1 blue_a_bear April 29 2010, 17:32:04 UTC
Գիտեմ

Reply


menaria April 28 2010, 16:45:30 UTC
Շատ ճիշտ ես գրել, շնորհակալ եմ:

Reply

aramazd April 29 2010, 07:04:03 UTC
ես եմ շնորհակալ:

Reply


svejk_am April 28 2010, 20:07:43 UTC
Մի կարևոր բան, բայց մոռանում ես, հայերը իրենց երկրում դարձել էին փոքրամասնություն: Սա երբեք չի արծարծվում: Պատկերացրա շրջապատված լինես տասնապատիկ թշնամիներով ովքեր պատրաստ են «անհավատներին» կոտորելու, որ տիրանան նրանց ունեցվածքին: Որտեղ էլ մի քիչ շատ են եղել դիմադրել են:

«չեմ համարի, որ արժանի չենք եղել մորթվելու»

Դաժան ու շատ սխալ բան ես ասում: Ոչ ոք էլ արժանի չէ մորթվելու: Մորթվելը կամ սպանվելը չունի արժեք, դա հնարավոր չէ չափել և հետևաբար դուրս է ցանկացած արժեհամակարգից: Քո ասածով դու արդարցնում ես մարդասպանին:

Reply

aramazd April 29 2010, 07:03:39 UTC
կարեւոր բան ես գրել, խոսք չունեմ:

գիտե՞ս, իհարկե դա զգացմունքային ու սուբյեկտիվ գնահատական ա, ինչպես եւ վերնագրել էի, բայց դրա մեջ, ըստ իս, կա նաեւ պատմական ասեմ թե ի վերուստ ինչ-որ արդարություն: դա կայանում ա հետեւյալում. կան ռեսուրսներ` բնական, մարդկային, ֆինանսական, քաղաքական, հող, ջուր... եթե դու չես կարողանում դրանք տնօրինել, դրանց տեր կանգնել, ուրեմն տեղդ պետք է զիջես նրան, ով կարող է: համաձայն եմ, նման ա ջունգլիների օրենքի, բայց ազգերի ու պետությունների կռիվները առանձնապես չեն զիջում գազանների միջեւ հարաբերություններին: ու եթե մտել ես ռինգ, ուրեմն պետք ա բռնցքամարտես: չեմ կարծում, թե մեծ քաղաքականությունն ու ընդհանրապես կյանքը փափկասուն տիկնանց հավաքատեղի ա:

Reply

svejk_am April 29 2010, 11:26:20 UTC
Խնդիրը այն էր, որ մեր պապերը ռինգ չէին մտել: Նրանք փորձում էին ապրել այնպես ինչպես ապրել էին Մանազկերտի ճակատամարտից հետո, երբ թուրքերը դե ֆակտո տիրեցին Արևմտյան կամ Բյուզանդական Հայաստանին: Ժամանակները շատ չէին փոխվել դարերի ընթացքում, և հետևաբար մարդիկ էլ շատ չէին փոխվել: բայց քսնամեկերորդ դարը իր հետ բերեց նացիոնալիզմ և փոփոխություններ: Հեռավոր գյուղերում ու ավաններում ապրող հայ ռամիկն ու արհեստավորը չկարողացան արագորեն հարմարվել այս նոր իրավիճակին քանի որ չկար դրա ինֆրաստրուկտուրան: Չկար ինքնակառավարման համակարգ, չկային գործուն տնտեսական միավորումներ (համքարություններ, արհեստակցական միություններ): Դրա մի պատճառն էլ դեմոգրաֆիկ սփռվածությունն էր գեոգրաֆիկ մեծ ու դժվար անցանելի տարածքում: Այն կենտրոնները որտեղ կար ճանապարհ և հայկական կազմակերպություններ կարողացան դիմադրել և փրկվել: Դրանք են Վանը, Զեյթուն և այլն, որոնք ունեին ինչ որ կազմակերպություններ ( ... )

Reply


Leave a comment

Up