Բռռռ

Aug 22, 2010 01:05

Մանկավարժականի դիմաց մայրիկիս հետ կանգնած ենք, մեզանից մի քանի քայլ էն կողմ էլ 3 կին էի զրուցում, հետներն էլ 2-3 տարեկան երեխա կար: Մի քանի րոպե մեծերի անուշադրությանը մատնվելով՝ երեխան դեպի փողոց էր քայլել, իսկ կանայք դեռ ինքնամոռաց զրուցում էին: Շաաատ պատահաբար նկատեցին, որ ճուտը իրենց ոտքերի տակ չէ:Դրանցից մեկը վազեց ետեւից. ու .. տուր թե կտաս ( Read more... )

կատաղություն

Leave a comment

Comments 31

iza1976 August 22 2010, 08:52:18 UTC
Վաաաաաաաաաայյյ... Երեխեն մեղավորա, որ անտեր են թողել..???

Reply

apasionade August 22 2010, 08:54:18 UTC
Փաստորեն:
3 օր է անցել, բայց դեռ տեղս չեմ գտնում դրանց արածից:

Reply

iza1976 August 22 2010, 08:57:20 UTC
Պատկերացնում եմ..

Reply


khlurd August 22 2010, 17:03:39 UTC
Ու տենց շուտ հասունանում են էրեխեքը

Reply

apasionade August 22 2010, 18:16:46 UTC
Տենցը խփե՞լն է

Reply

khlurd August 22 2010, 18:19:10 UTC
Տենցը` երբ փորձում են հասկանալ, թե ինչի են իրենց խփում:

Reply

apasionade August 22 2010, 18:31:34 UTC
իսկ բացատրելով չե՞ն հասունանում...

Reply


6lucyfernega9 October 3 2010, 00:10:23 UTC
Սրանից մի երկու ամիս առաջ նման բան ես տեսա... Մեր տան կողքը մանկապարտեզ կա, առավոտ շուտ գնում էի խանութ, մանկապարտեզի կողմից երեխաի լացի ձայն լսեցի... Չդդիմացա, գնացի դեպի ձայնը, մտածեցի կարողա պատահի շենքից դպրոցական երեխաներն են նեղացնում.. Տեսնեմ "մայրիկը" երախաին հո ծեծ չի տալիս, եդ կինն էլ հղի էր... Սկի չփորձեցի ինձ կառավարել, ասացի, որ երեխան երեևի իրան հենց այս պահին մանկատանը ավելի լավ զգար, գոնե էնտեղ հարազատ մայրը չի նեղացնի... Էդ կինը գրկեց երեխաին... իրար հետ լաց էին լինում... մինչև հիմա տեսարանը աչքիս առաջա...

Էդ տարիքի երեխաները չեն հասկանա թե ինչի համար են պատժվել... բացի այդ էլ իրանք էլ ինքնասիրություն ունեն, չնայած որ չեն հասկանում դա ինչ ա... Հոգեկան ցնցման են երեխաին հասցնում... մեծանալույա կամ ինքն էլ տենց լինի, կամ ատի շրջապատը... կամ էլ ճնշված, սողունի պիտի նմանվի... երեխաին ավելի հեշտա բառերով բացատրել...

Reply

apasionade October 4 2010, 07:23:18 UTC
Իհարկե ինքնասիրություն ունեն... Ու ծեծն էլ ամենալավ միջոցը չէ՝ դաստիրակելու կամ բացատրելու... Եթե հասել ես նրան, որ միայն ծեծը կօգնի, ուրեմն ինքդ ես որպես դաստիարակող անճար, ինքդ ես մեղավոր:

Reply


6lucyfernega9 October 4 2010, 07:28:32 UTC
Համաձայն եմ! Համ էլ... մի բան էլ կա... եթե բացի ծեծից ուրշ տարբերակ չկա, գոնե փողոցում զսպեն... Էհ չգիտեմ... ցավալի է...

Reply

apasionade October 4 2010, 07:34:55 UTC
Ծեծողը երբեք ձեռքերը «քշտելիս» չի մտածում՝ ո՞նց, որտե՞ղ, կողքին մարդ կա՞ թե՞ չկա... Ես երբեմն նույնիսկ մտածում եմ, որ ծեծելը, խփելը, հարվածելը ոմանց համար նարկոտիկի պես մի բան է-եթե դա չի լինում, ոչինչ լիարժեք չէ:

Reply


6lucyfernega9 October 4 2010, 08:11:26 UTC
Կամ էլ լիցքաթափվելւ միջոց... :(

Reply

apasionade October 4 2010, 08:17:24 UTC
Ինչը մեծ հաշվով նույնն է:

Reply


Leave a comment

Up