(no subject)

Oct 12, 2011 14:03

khlurd  ջան, արդեն մի քանի օր է, մտքումս է քո ասածը (Ռաֆայել Իսրայելյանի տան քանդելու պահից), որ շատ մեծ թվով հուշարձաններ հանվել են պատմամշակութային հուշարձանների ցուցակից: Հանվել են ու հանվում են խնամքի ու պաշտպանության տակից ու վերածվում են ոչնչանալու, հավերժության: Այսինքն, հարցերը շատ հեշտ են լուծվում: Հուշարձանները պահպանելու պատասխանատվությունը կրելու փոխարեն հուշարձանների ցուցակը կրճատվում է ու հողը վաճառվում: Այդպես չ՞է

Խլուրդը ճիշտ է ասում.
«... Ցուցակը մոտս կա պատմամշակութային հուշարձանների. ինչ կարելի է անել՞՞՞ ոնց նշենք այդ շենքերը՞՞՞ միգուցե ցուցանակներ՞՞՞
Ստուգենք` ընդհանրապես կա՞ն, թե՞ չէ... տեղում են, թե տարած են... »



      Հաջորդ քայլը սա կլինի՞     


Ու գիտեք, սա էլի այն դեպքերից է, երբ ես շատ կուզեի, որ իմ ասածը սխալ դուրս գար, անունս էլ թեկուզ չուզող կամ բայղուշ, բայց իրականությունը ավելի լավը լիներ:

чузох Карапет

Previous post Next post
Up