մրցունակության մասին

Dec 13, 2010 21:16


Երեւի ես ինչ-որ բան լավ չեմ հասկանում.... Ուղղեք ինձ, խնդրում եմ, եթե սխալվում եմ:
Օրինակ՝ հայ սպորտսմենները որոշ բնագավառներում (շախմատի, բոքսի, ծանրամարտի) համաշխարհային մակառդակով մրցունակ են, թե ոչ՞:  Պարզվում է, որ մրցունակ են: Ինչու՞ - որովհետեւ մասնակցում են մրցույթների, նույնիսկ օլիմպիական ու բարձր հաջողությունների են հասնում: Եվ այդ ամենը իրենց սեփական ուժով, խելքով, կազմակերպվածությունով:

Հիմա... Եթե ուզում ենք, որ Հայաստանը մրցունակ դառնա, ինչ՞ է պետք: Իմ կարծիքով՝ հետեւյալը.
  • Որպեսզի հայոց լեզուն մրցունակ դառնա, պետք է բոլորը հայերենը լավ իմանան ու հայերենը ամեն տեղ կիրառեն:
  • Որպեսզի Հայաստանի արդյունաբերությունը մրցունակ լինի, պետք է հայկական ապրանքներ արտադրվեն, որոնց որակը բարձր լինի:
  • Որպեսզի Հայաստանի գյուղատնտեսությունը մրցունակ լինի, պետք է գյուղերի վիճակը լավանա (ջուր, հող, ճանապարհներ, նպաստ եւ այլն), որ գյուղացին նորմալ ապրի, մնացածին էլ կերակրի:
  • Որպեսզի Հայաստանը ներքին եւ արտաքին առեւտրի բնագավառում մրցունակ լինի, պետք է ազնիվ ու բարենպաստ պայմաններ ստեղծվել բիզնեսի համար:
  • Որպեսզի Հայաստանը գիտելիքների տեսակից մրցունակ լինի համաշխարհային ասպարեզում, պետք է կրթության եւ գիտության վորակը բարձրանա եւ աշխատատեղեր ստեղծվեն:
  •  
  • ...շարունակելի...
Մի խոսքով, ամեն ինչ պիտի արվի Հայաստանի մեջ տեղական որակը եւ պայմանները լավացնելու համար:
Եթե արդեն սրանից մեծ մասը արվում է, ուրեմն՝ Կեցցե Հայաստանը՜՜ Ճիշտ ուղղու վրա է:

haykakan, thoughts

Previous post Next post
Up