Արմենիա2020 - հիշո՞ւմ եք։

Mar 28, 2011 12:18


Վեց-յոթ տարի առաջ Ռուբեն Վարդանյանի «Արմենիա 2020» նախաձեռնությունն ահագին աղմուկ հանեց։ Նպատակը Հայաստանի զարգացման զանազան սցենարներ քննարկելն էր [Armenia 2020 is a scenario-building initiative that focuses on the identification of alternative development models for the Republic of Armenia until the year 2020 and the elaboration of development ( Read more... )

քամու արտադրամաս, հայաստան, արցախ

Leave a comment

Comments 13

lernci March 28 2011, 08:20:33 UTC
Եթէ չեմ սխալւում, Տաթեւի ճոպանուղին էդ ծրագրի շրջանակներում է կառուցուել...

Reply

ahousekeeper March 28 2011, 08:37:22 UTC
Ավելի ճիշտ. այդ ծրագրի շրջանակներում որոշեցեին ստեղծել «Հայաստանի մրցունակության հիմնադրամ», որոշեցին ՀՀ-ն դարձնել «տուրիստական դրախտ» և այլն... Ճոպանուղին կարող էին առանց գիտաժողովներ հավաքելու էլ կառուցել կամ Բեկորին ամսական 20000 դոլար աշխատավարձ տալու։

Ի դեպ, Տաթևի ճոպանուղու տնտեսական արդյունավետությունն ու «զարգացնող գործոն» լինելն ինձ համար խիստ կասկածելի է։ Այդպես էլ չկարողացա որևէ հաշվարկներ տեսնել, որ արդարացներ այդ նախագիծը։ Կասկածներ ունեմ, որ 7-8 տարուց նույն «Արմենիա 2020» բախտին է արժանանալու։

Reply

lernci March 28 2011, 08:45:23 UTC
Պարզ է:
Տաթեւի տարածքը, միջավայրը ունեն լրիւ հնարավորութիւնները տուրիզմի զարգացման համար:
Պարզապէս պիտի լաւ աշխատեն:

Reply

ahousekeeper March 28 2011, 09:49:15 UTC
Ըստ իս, ավելի ճիշտ կլիներ ճանապարհներ վերականգնել։ Ու իրական արտադրությունն ու գյուղատնտեսությունը զարգացնել։ Զբոսաշրջությունը՝ ձեռքի հետ։

Reply


yuliaantonian March 28 2011, 12:14:15 UTC
Վայ էն գլխից պարզ էր որ ոչ մի բան էլ չի լինի: Չգիտեմ մի մարդ որ կասկածներ չհայտներ: Բայց թե փող տվող կար, մարդիկ կային ովքեր ուզում էին փողից օգտվել և դարձավ "ծրագիր": Միջոցների փուչ վատնում: Ճոպանուղին գոնե ինչ որ արդյունք ա նյութական, Արմենիա 2020-ը իր նյութական մարմնավորումը ունեցավ միայն մի քանի տասնյակ դպրոցական շարադրություններում /ով հիշում է, մրցույթ էր հայտարարված/

Reply

ahousekeeper March 28 2011, 12:48:49 UTC
> իր նյութական մարմնավորումը ունեցավ միայն մի քանի տասնյակ
> դպրոցական շարադրություններում /ով հիշում է, մրցույթ էր
> հայտարարված/

Ոչ էլ լսել էի այդ մասին :)

Reply


noni_no March 28 2011, 18:51:15 UTC
ինձ թվում է, դա ուղղակի Ռուբեն Վարդանյանի գումարները տակով անելու գործունեության մի տեսակ էր, ոնց որ և ազգային մրցունակության հիմնադրամը

Reply


Իսկ ի՞նչ վատ բան կա ext_208914 March 28 2011, 19:57:36 UTC
Զբոսաշրջիկության մեջ։ Հայաստանն իրեն այսօր չի կերակրում՝ ներմուծումը անգամներ մեծ է արտահանումից։ Դա արդեն տնտեսապես թերի է։ Իրական արտահանման աղբյուրները շատ չեն, իսկ զբոսաշրջիկությունը բավական շահավետ է երկրի համար։

Reply

Re: Իսկ ի՞նչ վատ բան կա ahousekeeper March 28 2011, 20:20:06 UTC
Պատերազմող ու երկու հզոր թշնամիներով շրջապատված երկիրը պիտի ունենա գոնե մասամբ ավտոնոմ իրեն ապահովելու հնարավորություն։ Գյուղատնտեսություն պիտի ունենա, որոշ արդյունաբերություն։

Տուրիզմը կարելի էր ողջունել, բայց ոչ երբ այն առաջ է մղվում, որպես գերակա ոլորտներից մեկը՝ ի վնաս մնացած ոլորտների։ Չնայած մեր դեպքում ոչ էլ թե իրականում մղվում է։ Միայն խոսակցություններ են ու փող մսխոցի։

Reply

Re: Իսկ ի՞նչ վատ բան կա ext_208914 March 29 2011, 05:26:33 UTC
Դրանք արտահանման իրատեսական աղբյուր չեն։ Մեր երկիրը ռիսկային գյուղտնտ. գոտի է։ Արտահանման զգալի ծավալների համար ահագին ու ահագին գումար է պետք ներդնել զարգացման ու շուկա բրդելու համար։ Ընդ որում ռուսական շուկայից բացի էլ շուկա չկա մեր համար։ Արդյունաբերական արտադրանքի համար հումքի անխափան ներհոսք է պետք իսկ մենք շրջափակման մեջ ենք։
Տակը ի՞նչ մնաց։ IT, բանկային ոլորտ ու տուրիզմ։ Ինչքան էլ կարճատես լինեն մեր իշխանություններն այդքանը հասկանում են, ու որոշ քա՛լեր անում են։
Մյուս կողմից տուրիզմին չափոց դուրս զոռ տալն էլ լավ չի՝ ՁԻԱՎ, բարոյականության դիֆֆուզիա և այլն։

Reply


Leave a comment

Up