Նեգատիվաշար

Jan 26, 2011 13:58


Ինչպես էր aerial-vortexվարորդական իրավունքների ժամկետը երկարացնում։

* * *

Գրառում dabavog. ինչպես են կոտրում երիտասարդ ու անկախ ճարտարապետների մեջքը։

* * *

Այսօր արդեն չեմ հիշում ում մոտ մի նորություն տեսա. «Հայաստանում կստեղծվեն էկոգյուղեր»։ Հա´մ էկոլոգիայի հերն անիծում են ով ոնց կարող է, հա´մ էլ զուգահեռ էկոգյուղերի ստեղծման ծրագրեր կազմում։ Շիզոֆրենիա։

* * *

Ընկերոջս հետ զբոսնում ենք։ Պատմում է. «Երիտասարդ աղջիկ է, մոր հետ է ապրում։ Ստանում է ընդամենը 50 հազար աշխատավարձ, մայրն էլ՝ օրը մեջ աշխատաելով՝ 22000 դրամ։ Ո՞նց են ապրում։»

* * *

Ազգականս 15 տարի է արդյունաբերական դիզայնով է զբաղվում. փաթեթավորում, պիտակներ, պլակատներ, իրերի դիզայն, և այլն։ Մարդը արդյունաբերության, տպագրության մեջ աշխատանքի տասնհինգ տարվա փորձ ունի։ Հիսուն տարեկան է։ Հարյուր քսան հազար դրամից ավելի աշխատավարձ չեն տալիս։ Աշխատում է նաև շաբաթ օրերը։

* * *

Գյուղացիների հողազրկման ու հողերի՝ մի քանի անհատների ձեռքում կենտրոնանալու մասին էլ չգրեմ... Մնում է «հայաստանի առեւտրական հանրապետություն» պիտակը փոխել «հայաստանի ճորտատիրական հանրապետություն»։

Ընկերանալ Ֆշտուկ


նեոքոչվորներ, 2011, հայաստանի առեւտրական հանրապետություն

Previous post Next post
Up