Հայկական մամուլի լուսապայծառ առավոտը

Dec 07, 2010 12:31


Եսիմ ինչ անցավ մտքովս, տեղական մի քանի լրատվակայք ընթերցեցի... Վերնագրերն ու տեքստերի մակարդակը, մեղմ ասած՝ մորթում են։ Օրինակ՝ «Հուսով լինեմ, որ գոնե այս հրապարակումից հետո քաղաքապետարանում մեկը տեղից «դինդիրմիշ» կլինի։»...

Կամ էս մեկը (վիճակագրական տվյալներ են իբր մեկնաբանում). «Այլ կերպ ասած՝ երեք կանանցից երկուսը դրամ չեն վաստակում աշխատանքի կամ այլ շահութաբեր գործունեության միջոցով, ուստի իրենց գոյությունը պահելու համար կախում ունեն ուրիշներից՝ հիմնականում օժանդակություն ստանալով ինտիմ զուգընկերներից։» Այսինքն, եթե ամուսինը փող է վաստակում, իսկ կինը՝ երեխաներին պահում, ապա դա «ինտիմ զուգընկերներից օժանդակություն ստանալ է»։ Հետաքրքիր է, ինչ կարգի «ինտիմ օժանդակություն ստացած» պիտի լինի լրագրողը, այս կարգի տեքստ ծնելու համար։ Գլխի՞ց են իրեն «ինտիմ օժանդակել»։

* * *

Եւս մեկ լուր Lragir.am-ից. «Ժամանակ թերթի իշխանական աղբյուրների տեղեկություններով, Սերժ Սարգսյանի թիկնապահներից մեկը՝ Գնդո մականունով, ինչ-ինչ խնդիրներ է ունեցել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ։ Ըստ այդ լուրերի, արդյունքում քաղաքապետը Գնդոյին տարել է Մետաքս եւ ծեծել նրան։» News.am-ը՝ կրկին հղում տալով «Ժամանակին», նույն պատահարի մասին գրում է. «Ըստ այդ լուրերի՝ արդյունքում Չոռնին Գնդոյին տարել է Մետաքս եւ ծեծել նրան։ Թե ինչ ավարտ կունենա Չոռնիի համար այս քաջագործությունը՝ թերեւս կերեւա առաջիկայում։» Հետաքրքիր է, որ «Ժամանակի» կայքում այդ լուրը (արդե՞ն) չկա։

Այս գրառմանը շատ կսազի kornelij այս ավատարը.



* * *

Լրացում Ռուբոյից.
«Тут ведь как - либо наш мэр этого не делал (во что я категорически не верю, потому что знаю, что делал), либо сделал и извинится - во что я тоже категорически не верю (ведь по его понятиям извиняться - впадлу), либо его сейчас выдавят в отставку (на что я очень надеюсь).»

Փաստորեն, կռիվն այնուամենայնիվ եղել է...

Ընկերանալ Ֆշտուկ


երևան, զլմ, անասնապատում

Previous post Next post
Up