Երգ պանրոց

Nov 04, 2010 16:39


noni-no՝ Հայաստանից ջրի արտահանման մասին գրառման մեկնաբանություններում կարդացի հետևյալը. «մի քանի օր առաջ Արթուր Գրիգորյանը (երգահան) թուրն առել և զարմանում էր, թե պանրի թանկացումը էդ ինչ մի հարց ա, որ քննարկում են հեռուստատեսությամբ, «պանիր էլ մի կերեք» - ասաց...»

Դժվարությամբ հիշեցի, թե Արթուր Գրիգորյանն ով է։ Հետո հիշեցի իր անիմաստ, մշակութային առումով ( Read more... )

մշակույթ, հայաստանի առեւտրական հանրապետություն

Leave a comment

Comments 26

(The comment has been removed)

ahousekeeper November 4 2010, 13:33:48 UTC
Չգիտեի, բայց շատ լավ բան է (իրենց համար, էլի)

Reply


talinci November 4 2010, 15:05:59 UTC
>«Երգի պետական թատրոնի» չլինելը որևէ մեկը չի նկատի։<
Ո՞նց չենք նկատի, եթերի զիբիլը կքչանա:

Չնայած վախենամ ավելի վատերը գան...

Reply


albicocco November 4 2010, 15:13:32 UTC
"Արթուր Գրիգորիչին" որ ցույց են տալիս, ինձ թվում է` Հրանտ Բագրատյանն է (լտպ-ն էլ կողքը), ու ալիքը վռազ փոխում եմ, որ, կներեք արտահայտությանս համար, չփսխեմ...

Reply


artakevn November 4 2010, 15:44:10 UTC
Երգի թատրոնը հիմա ինչով է զբաղվում չեմ կարող ասել։ բայց ժամանակին ամենաորակյան կադրերը էդ թատրոնն էր տալիս։ Իհարկե համեմատական առումով։ Մենակ Արձագանք ստուդիայի Լիլիթ Կարապետյաններին հիշեք ու միանգամից ամեն ինչ տեղը կգա։ Էն որ պոպսայա կամ էստրադա ու պետական ա՝ չգիտեմ, պե՞տք ա թե չէ պետականորեն ֆինանսավորել։ Երեւի հիմա պետք չի։ Կախված ա իհարկե ֆինանսավորման չափսից։ Բայց զորամասերում ու բարեգործական համերգների պահով կարող եմ հաստատ ասել, որ մենակ ես մի 10 անգամ նրանց հետ միասին բարեգործական/զորամասային համերգների եմ մասնակցել ընդամենը մի տարվա ընթացքում։ Դա 96-97 թվականներին էր ու երեւի հիմա էլ նույն տեմպերով շարունակում են։ Էլ չեմ ասում, առանց մեզ ինչքան արած կլինեն ( ... )

Reply

ahousekeeper November 5 2010, 06:12:03 UTC
> ու երեւի հիմա էլ նույն տեմպերով շարունակում են

Չգիտեմ, երեկ ահագին քրքրեցի Գուգլը, որևէ հիշատակում չգտա։ 96-97 թվականները 13 տարի առաջ էին, երևի թե դժվար է այդ թվերով հիմա դատել։

Ցանկացած դեպքում, իսկապես ուրախ եմ, որ պարզաբանող կարծիք էլ եղավ։

Reply


buzand November 4 2010, 17:12:34 UTC
Երգի պետական թատրոնի հիմնական գործառույթը «երգչիստ» արտադրելն ա: Ու իրենք դա անում են հնացած տեխնիկայով, բարձր արտադրողականությամբ և խիստ անորակ:

Իսկ Արթուր Գրիգորյանը մի երկու երգու ունի դեռ Սովետի ժամանակներից: Մեկի անունը որքան հիշում եմ «Դռներ» է:

Reply


Leave a comment

Up