Խճճված

Sep 07, 2010 18:56


Բարեկամներից մեկի տաս տարեկան աղջիկը ֆրանսիական թեքումով դպրոց է գնում։ Դպրոցը համաձայն վերջին «բարեփոխումների» դարձել է ավագ։ Այս տարվանից, մտցրել են նաև վեցօրյա պարապմունքներ։ Առաջ շաբաթական հինգ օր էին դասի գնում, իսկ տասներկուամյա համակարգի անցնելուց հետո՝ վեց օր։

12-ամյա համակարգի ներդնումը արդարացնում էին ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ցանկությամբ։ Ու լրիվ անհասկանալի է, թե այդ դեպքում ինչո՞ւ են կրճատվում հանգստյան օրերը։

* * *

Հաշվեցի թե հարազատներիցս ու ազգականներիցս ինչքան մարդ է մեկնել արտասահմանում ապրելու։ Հետո նույնը հաշվեցի կնոջս ազգականների համար։ Հետո ինքս ինձ ասացի. «Լավ, երևի մենք այդքան էլ տիպիկ օրինակ չենք, քանի որ բոլորը, ում հաշվեցինք բարձրագույն կրթությամբ են, լեզուների իմացությամբ և այլն»։ Հարևանի օրինակով նայեցի, հետո արհեստավոր ընկերներիս։ Տարբերությունն միայն այն էր, որ առանց բարձրագույն կրթության հիմնականում Ռուսաստան են գնում, բարձրագույնով՝ հիմնականում Եվրոպա կամ Հյուսիսային Ամերիկա։

Մեր սերնդի համար մեկնողներ-մնացողներ հարաբերությունը բոլոր դեպքերում էլ 50-50 էր։

Եթե սա աղետ չէ, ապա ի՞նչ է։

Ընկերանալ Ֆշտուկ


ժողովրդագրություն, հայեր, դպրոց, կրթություն

Previous post Next post
Up