Հնդկահայության պահպանված ինքնությունը՞

Jul 07, 2010 21:47


Կարդում եմ.
Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը հայտարարեց, որ Հնդկաստանի հայ համայնքը կարողացավ պահպանել իր մշակույթն ու ազգային ինքնությունը հնդկական հողում: «Մենք հպարտ ենք և շատ ենք գնահատում հայերի ներդրումը մեր երկրի կայացման և զարգացման գործում»,-ասել է դեսպանը:

Դեսպանը, մեղմ ասած, թոզ է փչում։

Նախ, ( Read more... )

հնդկաստան, ազգային ինքնություն, հայեր, սփյուռք

Leave a comment

Comments 11

777monk777 July 7 2010, 17:06:22 UTC
Հնդկահայոց համայնքն արդեն կարելի է բրածո համարել: Մենք արհեստականորեն ենք աշխատում այնտեղի համայնքին շնչառություն տալ, որ այդ հարստությունները չկորչեն: Բայց դե...
Հ.Գ. Ես խիստ հարգում եմ «Հետքը»` որպես համեմատաբար խելքը գլխին լրատվամիջոց, բայց իմ կարծիքով նշյալ դեպքը մի քիչ շատ է միակողմանիորեն ներկայացվել: Ինֆորմացիային լրիվ չեմ տիրապետում, վստահ չեմ կարող ասել, բայց «յա տակ դումայու»... Իսկ այդ խլրտումներում հաստատ տիկին Սոնյա Ջոնի մատը խառն է:

Reply

ahousekeeper July 7 2010, 17:45:17 UTC
Այո´, բրածո է։ Եւ այդ բրածոյի գոյության պատճառներն էլ լրիվ ճիշտ ես նկարագրում։

Ինչ վերաբերում է դպրոցի դեպքին. տարբեր մարդկանցից տեղեկություններ ունեմ այնտեղի իրավիճակից։ 90-ականներին ինչ է եղել և թե 2000-ականների սկզբում։ Ասում են, որ հիմա դեպի լավն է իրավիճակը փոխվել։ Շատ հնարավոր է, որ ներքին ինչ-որ պայքարների արտացոլում է, բայց որ խնդիրներ կան՝ փաստ է։

Reply


koreolan July 7 2010, 17:45:00 UTC
Բա երնակ չէր լինի մեզ, որ Հնդկաստանի հայ համայնքը պահպանած լիներ իր մշակույթային ու ազգային ինքնությունը: Ու հարստությունն էլ:

Reply

ahousekeeper July 7 2010, 17:47:59 UTC
Բայց նույնիսկ այդ հարստության խղճուկ մնացորդները չեն թողնում, որ դուրս բերեն։

Reply

noni_no July 7 2010, 18:01:05 UTC
հնդկահայ համայնքից մի պառավ մադամ մեռնելուց առաջ, վիձիծե-լի խռովել էր Էջմիածնից ու ամենահարուստ վանքը, որ իր խնամակալության տակ էր, ինչ էր… փոխանակ Մայր Աթոռին կտակելու, նվիրել էր Հնդկաստանի կառավարությանը։ Իսկ էդ վանքը/եկեղեցին (անումը գյուդում չըմ) անասելի հարստություն է իրենից ներկայացնում։ մի խոսքով, հիմա ինչքան գիտեմ Էջմիածինը կիսով չափ կարողացել է վերականգնել իր իրավունքները, բայց ստացված հասույթը Հնդկաստանից դուրս չի կարող գնալ։ Երևի հենց էդ ճեմարանն է, բացել են, որ մի կերպ կարողանան ազգին ծառայեցնեն։

Reply

ahousekeeper July 7 2010, 18:49:07 UTC
Բայց ոչ էլ ծառայում է ազգին։ Մի պահ նույնիսկ Հայաստանից էին ջահելների տանում այնտեղ, մի քանի տարի պահում, ինչից հետո շատերը ոչ էլ վերադառնում էին Հայաստան...

Reply


zorro64 July 7 2010, 18:06:48 UTC
Իսկ ինչի պիտի թողնեն որ՞..Շուրջ բոլորը նախանձախնդիր, իրենց իրական շահերը պատկերացնող ազգեր են.ամենաթույլը մենք ենք..օտարալեզու դպրոցների պատմությունից հետո վերջնականապես դրանում համոզվեցի..

Reply


moonleight July 7 2010, 20:48:25 UTC
մարտին մադրասի հայ եկեղեցում էի, ողբալի վիճակ էր: նախլին ծաղկող համայնքից նույնիսկ մեկ հայ չի մնացել բազմամիլիոնանոց քաղաքում: եկեղեցուն տիրություն է անում կալկուտաի հայ համայնքի կողմից վարձված հնդիկ: շատ լավ մարդ էր, իրենից հասնող ամեն ինչ անում է, բայց դե..
հա մոռանում եմ գրել դրա մասին, նկարներ դնեմ..

Reply


zorro64 July 8 2010, 03:45:25 UTC
Հնդկաստան ինչ ենք կորցրել ,որ մեկ էլ մտածենք Մադրասում հայ ա մնացել թե ոչ..Մեզ պետք ա Հողահավաք,Ազգահավաք..

Reply


Leave a comment

Up