Սուտլիկ Վուգարը

May 30, 2010 17:07


Անցած տարվա դեկտեմբերին լրատվական մի սկանդալ արձանագրվեց. Լևոն Մելիք-Շախնազարյանը պնդում էր, որ Regnum լրատվական կայքում տպագրվող լեհ Ստեֆան Մանդալինսկիի (Стефан Мадалински) անունից իրականում գրում է ադրբեջանցի լաչառագիր վերլուծաբան Վուգար Սեիդովը։ Ի պատասխան Մելիք-Շախնազարյանի պնդմանը Վուգար Սեիդովը լաչառացավ մի ամպագորգոռ հերքում հրապարակեց, որում ինչ ասես չասաց հայ քաղաքագետի հասցեին։

Քիչ առաջ՝ ընթերցելով նոր բացահայտված ադրբեջանական փոստային գաղտնի խմբի նյութերը՝ հանդիպեցի մի քննարկման, ուր սրանք խոստովանում են, որ այո´, «Ստեֆան Մանդալինսկին» իսկապես Վուգար Սեիդովն է։

Գրում է ադրբեջանցի Դիսմիսը (եթե չեմ սխալվում, atc.az ֆորումի պարագլուխներից է).

C Вугаром Сеидовым полная лажа.

Если у кого-то есть на него выход - скажите, что он наносит нам вреда больше, чем самый большой враг.

В двух словах - Стефан Мадалински это и есть Вугар Сеидов. Т.е. в принципе эта [censored] Левон Мелик-Шахназарян оказался прав, как мне ни прискорбно это отмечать, потому что я первая высмеяла армян, когда они высказали такое предположение. Я это знаю совершенно точно, не спрашивайте, откуда.

Но Вугар на этом не остановился. Утром он опубликовал интервью в 1ньюс с каким-то мифическим "зангезурским историком Алимом Самедовым", потом это имя загадочным образом исчезло, заменившись на Мазаира Сулейманова. То же самое он сделал в Регнуме - в последнее время старая дружба с однокашником Модестом Колеровым обрела новое дыхание и тот покорно следует всем капризам Вугара, возможно, небескорыстно.

Իրեն պատասխանում է հայտնի ադրբեջանցի «վիքիգործիչ» Գրանդմաստերը.

Аккуратней надо бы.

Որին իր հերթին պատասխանում է ադրբեջանական համացանցում ևս շատ հայտնի մի անձնավորություն Պրատեր անունով.

да ладно Дисмисс, о чем ты :) кто кроме армян и азербайджанцев знает про Вугара Сеидова :)

Ի դեպ, մտահոգում է, որ Դիսմիսը ու մնացածներն էլ քննադատորեն են մոտենում Վուգարի գործունեությանը։ Խելոք են։ Ինքնախաբեությամբ չեն զբաղվում։ Ես կգերադասեի Վուգարի պես հիստերիկ, լաչառ ու էժանագին հակառակորդներ ունենալ։

[Ադրբեջանցիներն արդեն ջնջեցին իրենց խումբը, բայց նյութերը մինչ այդ պատճենահված էին ու ցանցում տեղադրված :)]։

Ընկերանալ Ֆշտուկ


հայ-ադրբեջանական հակամարտություն, ադրբեջանցի թուրքեր, համացանց, անվտանգության խնդիրներ

Previous post Next post
Up