Հարց ինձ ընթերցող մատենագիրներին

May 08, 2010 16:27


Խնդրում եմ մեկնաբանություններում արձագանքել այն մարդկանց, որ մասնագիտորեն ծանոթ են (ավելի ցանկալի տարբերակ՝ խորացած են) ազգային ինքնության թեմային։ Օրինակ՝ ինչ է ազգային ինքնությունը, տարբերում են կոնստրուկտիվիզմը պրիմորդիալիզմից և այլն։ Կարևոր չէ, թե որ ազգի ինքնության հարցերով են զբաղվել։ Սովորաբար դա ազգագրագետներ են, ավելի հազվագյուտ՝ ( Read more... )

ազգագրություն, ազգային ինքնություն, պատմություն, հոգեբանություն

Leave a comment

Comments 23

yuliaantonian May 8 2010, 11:47:40 UTC
Արձագանքում եմ, ինչ որ կոնկրետ հարցով օգնություն ա պետք? Ես հիմա կրոնական ինքնության հարցերով եմ զբաղվում, որը մշակութայինից ու ազգայինից անպակաս ա:

Reply

ahousekeeper May 8 2010, 18:09:41 UTC
> ինչ որ կոնկրետ հարցով օգնություն ա պետք?

Այո։ Լեզուն և ազգային (էթնիկ իմաստով) ինքնությունը թեմայով։

Reply

yuliaantonian May 8 2010, 18:28:01 UTC
Իսկ որ կոնկրետացնես, ինչ տիպի օգնություն?

Reply

ahousekeeper May 8 2010, 18:42:55 UTC
Օտար լեզուներով դասավանդման դպրոցների հետ կապված։ Մի քանի հարցեր եմ փորձում ձևակերպել ու կուզենամ լսել մասնագիտական կարծիքներ-պատասխաններ։

Reply


anas_lench May 8 2010, 12:18:58 UTC
առնչվել

Reply

sorry anas_lench May 12 2010, 06:24:25 UTC
չէ, ես մասնագետ չեմ, ուղղակի ուզում էի ասել, որ առնչվել բառը առանց ը-ի ա գրվում

Reply

Re: sorry ahousekeeper May 12 2010, 09:07:26 UTC
Շնորհակալություն, ուղղեցի։

Reply


ararat01 May 8 2010, 13:14:07 UTC
արձագանքում եմ նույնպես

Reply


watumiaji May 8 2010, 19:38:49 UTC
///Սովորաբար դա ազգագրագետներ են///
Քիչ մը կարդացել եմ, համա կարող եմ ասել, որ երկու-երեք կատեգորիայի մասնագետներից զգույշ լինես. ա/դա ազգագրագետներն են, որոնց համար էթնոսն ու ազգությունը նույնացվում է, մինչդեռ ժամանակակից տեսությունները հակված են ազգ և ազգ-պետություն հարթություններն ուսումնասիրելու, բ/էթնոհոգեբանություն կոչեցյալ կեղծ գիտության վայ մասնագետներից, որ ցավով նույնիսկ հայերեն գիրք կա հրատարակված սույն վերնագրով, գ/լեզվաբաններից, որոնք Բրյուսովում կամ էլ Լոնդոնի համլսարաններում վերցրել են nationalism studies կուրսերը. դե սա էլ անձնական փորձից:

ՀԳ
Գիտելիքիս չափով այստեղ կարող եմ օգնել, թեպետ, կարդալով սա //Լեզուն և ազգային (էթնիկ իմաստով) ինքնությունը// արդեն կանխազգում եմ շատ անհամաձայնություններ:

ՀՀԳ
Սեփական ազգային ինքնությունն ուսումնասիրելը դժվար, էմոցիոնալ գործընթաց է, որի ճանապարհին սկսվում են մի շարք ստերեոտիպներ ջարդվել ....

Reply

ahousekeeper May 11 2010, 18:17:14 UTC
> դա ազգագրագետներն են, որոնց համար էթնոսն
> ու ազգությունը նույնացվում է, մինչդեռ ժամանակակից
> տեսությունները հակված են ազգ և ազգ-պետություն
> հարթություններն ուսումնասիրելու

Փաստորեն խոսքը պրիմորդիալիստների մասին է, ինչից հետևում է, որ այս խոսքերի հեղինակը կոնստրուկտիվիստներին է հարում :)

Ես համարում եմ, որ կոնստրուկտիվիզմի մեջ հին ազգերը այդքան էլ լավ չեն տեղավորվում, այդ պատճառով բոլոր տարբերակները մեկ տեսության մեջ մտցնելը սխալ է։

Reply

kevork May 17 2010, 21:54:21 UTC
Բայց հետաքրքիր է, որ նույնիսկ հեղինակներից ոմանք,ովքեր իրենց չեն համարում պրիմորդիալիստ, այնուամենայնիվ բացառությունների կամ ծանոթագրությունների մեջ (կամ ել վերջի վարիանտ՝ եթե իսկի մեզ չգիտեն էլ, սկսում ես ներկայացնել հայերին) թվարկվողների մեջ երբեմն հայերին էլ են նշում

Reply

ahousekeeper May 19 2010, 10:03:37 UTC
Իսկ որ հեղինակները, կհիշե՞ս։

Reply


moonleight May 8 2010, 22:10:05 UTC
բեռլինահայ Վազրիկ Բազիլն էլ է նման հարցերով զբաղվում: թե՞ քեզ մենակ լժ-ի օգտվողներից են պետք:

Reply


Leave a comment

Up