Դեսից-դենից

Nov 22, 2009 15:52

Երեկ օրվա երկրորդ կեսից չէի մտել ԿՄ, այսօր ստիպված կիլոմետրերով գրառումներ էի կարդում ֆրենդլենտայից :)

Ինչևէ, կարող է և ուշացած, բայց...

1. Ինչպես հաղորդում է merhayrenik բլոգգերը, մի խումբ սրտացավ™ քաղաքացիների շնորհիվ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր տեսահոլովակում Հայաստանի սխալ /առանց ազատագրված տարածքի/ ուրվագիծը փոխարինվել է ճիշտ ուրվագծով։ ( Read more... )

քարոզչություն, ազատագրված տարածք, հայաստան, հայաստան հիմնադրամ, զլմ

Leave a comment

Comments 4

gago_berlin November 22 2009, 12:08:01 UTC
vabshe petq a azatvel ed 'azatagrvac taracq' terminic...

qarva&ari shrjan, aghdami shrjan yev ayln...

kam el asel 'ayspes kochvac gravac taracqner['

p.s.
ham el qani vor mer ankaxutyan 100 tarin chi lracel uremn
amboghj Hayastann el azatagrvac taracq a

Reply

ahousekeeper November 22 2009, 12:30:45 UTC
Այո և... ոչ։

Այդ տարածքը ինչ-որ կերպ անվանելու խնդիր կա։ Ամեն անգամ հնարավոր չէ թվարկել. «Նոր Շահումյանի շրջան, Քաշաթաղի շրջան, Հադրութի հարավային մաս, Ասկերանի արևելյան մաս, Մարդակերտի հարավային մաս» և այլն։

Եթե ազատագրված տարածք չասենք, ասելու են «գրավյալ տարածք» կամ էլ «անվտանգության գոտի»։ Այնպես որ «ազատագրված» տարբերակը լավ կյանքից չէ, որ առաջացել է։ Երբ ազատագրված տարածքի նկատմամբ ոտնձգությունները ավարտվեն, այդ եզրն էլ կգնա գրողի ծոցը կանցնի պատմության գիրկը...

Reply

ԼՂՀ -Արցախի Հանրապետություն khlurd November 22 2009, 12:47:00 UTC
Ես էլ էի ասում, որ պիտի ցանկացած տերմիններից հրաժարվել. ԼՂՀ` ու Վերջ: Ու ըստ ԼՂՀ Սահմանադրության էլ ճիշտ է:

Reply

Re: ԼՂՀ -Արցախի Հանրապետություն khlurd November 22 2009, 12:52:53 UTC
Հասկացվում է , չէ՞ գրածիցս, որ ՏԵՐՄԻՆԻ մասին է ՄԻԱՅՆ խոսքը, հրաժարվել որ ասում եմ

Reply


Leave a comment

Up