Բողո՞ք

Oct 10, 2009 01:12


Հիմա կասեք, թե միշտ ամեն ինչից դժգոհ եմ։ Չգիտեմ։ Բայց այսօրվա բողոքի ցույցը 1988-ից ի վեր տեսածս բոլոր բողոքներից ամենաանհամոզիչն էր։ Ձանձրալի, կանխատեսելի, անհամ-անհոտ...

Մարդիկ շատ էին։ Սա լավ էր։ Դաշնակցության հետ որևէ կապ չունեցող լիքը ծանոթ մարդ տեսա։ Սա էլ էր շատ լավ։ Կենդանի Մատյանի «տականքները» կարծես թե բոլորն էլ ներկա էին ;)

Բայց... կազմակերպիչները չուզեցին կամ էլ չկարողացան ժողովրդին «շախի գցել»։ «Ոչ մի զիջում թուրքերին», - լսվում էր բարձրախոսից։ «Ոչ մի զիջում թուրքերին», - հավեսով արձագանքում էր ժողովուրդը։ «Միասնություն, պայքար, հաղթանակ», - շարունակում էր բարձրախոսը։ Թեպետ այդքան էլ պարզ չէր, թե ինչ պայքարի ու հաղթանակի մասին է խոսքը, բայց մարդիկ կրկրնում էին։ «Նախագա´հ, մի´ զիջիր», - փորձելով ինքն իրեն համոզել, ասում էր «թամադան»։ Ու այստեղ ժողովուրդը լռվում էր։ ԼՈՄԿԱ։ Հետո այստեղից-այնտեղից մի քանի քֆուր։

«Դավաճա´ն», - գոռացին մի քանի ջահելներ։ Այս ռեպլիկը սկզբնական սցենարում երևի չկար ու նախօրոք չէր հաստատվել։ Ոստիկանները խառնվեցին իրար, քաշեցին տղերքին մի կողմ. «Էս ի՞նչ եք անում»։

Հեղափոխական կուսակցությո՞ւն։ Բողո՞ք։ Հըըըը՞ :)

Հ.Գ. Էս էլ տեսագրությունը։

Ընկերանալ Ֆշտուկ


երևան, գործողություն, հյդ, 2009, քաղաքականություն, հայ-թուրքական հակամարտություն

Previous post Next post
Up