Հերոսներն ու անհերոսները

Aug 04, 2009 02:08


Գուգլում «զիմբարդո» բառով որոնում տվեցի։ Ի նկատի ունեմ, որ հայերեն գրեցի «զիմբարդո»՝ բան չբերեց։ Ազնվությամբ ասած, մի երկու տարի առաջ ես էլ չգիտեի, թե Ֆիլիպ Զիմբարդոն ով է (իմացա mushetsi շնորհիվ, բայց դա ուրիշ պատմություն է)։ Հանրահայտ «Ստենֆորդի փորձի» մասին լսել էի, բայց հեղինակի անունը չգիտեի։

Հաստատ լսել եք. 1971 թվականին Ստենֆորդի համալսարանում 24 ( Read more... )

քարոզչություն, զիմբարդո, հոգեբանություն

Leave a comment

Comments 17

smbatgogyan August 4 2009, 05:09:12 UTC
Դե եթե առաջ կարելի էր մարդու համար մեռնել, ապա հիմա պետք է գլոբալ նպատակներ հետապնդել` ամբողջ մարդկության կամ առնվազն սեռական փոքրամասնությունների իրավունքների համար:

Reply

ahousekeeper August 4 2009, 08:10:27 UTC
:)))

Reply


chemarina August 4 2009, 05:57:07 UTC
Էս ինչ լավն էր:
Էս վերջերս Վահրամ Մարտիրոսյանն էր պայծառ մտքեր արտահայտում եթերում, թե Րաֆֆու Սամվելը հասցրեց եղեռնին: Մարդկանց ներշնչում էր հերոսություն ու գնում էշ-էշ կոտորվում էին: Պետք ա մարդկանց միջից հանել հերոսին, որ արժանապատիվ ապրեն: Նոր գրականությունը չի կարող այլևս անդրադառնալ հերոսին:

Ահագին ուրախացա:

Reply

ahousekeeper August 4 2009, 08:15:29 UTC
> Պետք ա մարդկանց միջից հանել հերոսին

Անընդհատ ասում եմ «Հայաստանը դարձրել են second-hand գաղափարախոսությունների աղբանոց» ու անընդհատ դրա նորանոր ապացույցներ եմ տեսնում։

Reply

Համամիտ եմ liana_w August 4 2009, 09:15:11 UTC
«Հայաստանը դարձրել են second-hand գաղափարախոսությունների աղբանոց»
Սրա դեմն առնելու համար հայ հասարակության հոգեւոր սնունդը, արվեստն ու գրականությունը օտարամոլության ու ինքնանվստացման դրդող տարրերից քիչ-քիչ մաքրվի:

Reply

ahousekeeper August 4 2009, 10:27:17 UTC
> քիչ-քիչ մաքրվի

Այո, ցավոք առայժմ նման գործընթաց չի նկատվում։

Reply


mekayles August 4 2009, 07:57:20 UTC
Ընդհանրապես մարդ արարածը շատ արագ ա հարմարվում էն խաղի կանոններին, որոնք գերիշխում են իր շրջապատում: Քչերն են, որ պատրաստ են էդ կանոններին ձեռնոց նետել: Բանակը՝ ձեզ օրինակ: Ինձ մի «չաստի» մասին պատմեցին, որտեղ, ամոթ էլ ա ասելը, զուգարանում ջուրը քաշելը «զապադլո» էր համարվում մի քանի «մաքուր» տղերքի դրդրմամբ: Ու ի՞նչ: Չի գտնվում որևէ մեկը, որ դեմ կկանգնի էս նոր խաղի կանոնին: Ավելի հեշտ ա ենթարկվել, քան հակառակվել, նույնիսկ եթե վստահ էս, որ ենթարկվելը առնվազն խոզին ա վայել:
Շատ ընդգրկուն ու հետաքրքիր թեմա է; Կարելի է երկար խոսել սրա շուրջ:
Ի դեպ, ֆիլմը նայել եմ, ինչը երկար մտածելու տեղիք ա տվել:

Reply


ditaket August 4 2009, 11:34:41 UTC
Սրա հիման վրա Գերմանիայում նկարահանվել ա «Էքսպերիմենտ» ֆիլմը...
բայց իմ կարծիքով, թեման շատ լայն ա: Ես հարց կձևակերպեի` հնարավո՞ր ա պայքար մանիպուլյացիաների դեմ` առանց դիմելու նրանց: :)

Reply

ahousekeeper August 4 2009, 12:02:37 UTC
Սա էլ այդ կինոնկարի շարունակությունը. http://comte-de-varand.livejournal.com/393832.html

Reply

ditaket August 4 2009, 12:06:19 UTC
որը հեչ լավը չի...առաջինի համեմատ :)

Reply

ahousekeeper August 4 2009, 12:19:31 UTC
Ո´չ առաջինն եմ տեսել, ո´չ էլ երկրորդը։ Գերմանական կինոնկարների նկատմամբ անբացատրելի հակակրանք ունեմ :)

Reply


azatarar August 4 2009, 11:45:48 UTC
+ 1
վերանձնական արժեքներ, ինքնազոհաբերում, Աստվածայինի ձգտում, սոցիալական օրգանական կառույցներում ինքնաարտահայտվելու ձգտում` այդ բոլորը վերադառնալու են :Ֆրոյդից մինչև Դոքինս գլուխ արդուկողների կոհորտան կգնա ( Վահրամ Մարտիրոսյանի մասին խոսալն էլ ավելորդ է, նա չէր էլ եկել), իսկ այդ ամենը գալիս է:

Reply


Leave a comment

Up