Քայլ առաջին

Apr 23, 2009 11:32

Ահա ԱԳՆ կոնտակտները.

Ministry of Foreign Affairs
Government House #2
Republic Square, Yerevan 0010, Republic of Armenia
Tel: (+374 10) 544041, Fax: (+374 10) 543925, e-mail: info@ArmeniaForeignMinistry.com

officeoftheminister@mfa.am
t.balayan@mfa.am

Զանգահարել, հարցնել, թե ինչ քայլեր են ընդգրկված այդ «քարտեզում»։ Պահանջել այդ «քարտեզի» հրապարակում։ Նամանավանդ, եթե մամուլի ներկայացուցիչ եք։ Բայց շարքային քաղաքացիներն էլ պետք է զանգահարեն։ Ընդհանրապես, ճիշտ կլինի, որ Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցներն էլ զանգահարեն՝ և´ դեսպանատներին, և´ ԱԳՆ։ Խոսել չորով, եթե հրաժարվեն, հիշեցնել, որ իրենք Հայաստանի Հանրապետության ԱԳՆ են, այլ ոչ թե Թուրքիայի։

Հ.Գ. Պատասխանները հրապարակում ենք մեր բլոգերում։

* * *

- Բարև ձեզ, ՀՀ ԱԳՆ։
- Բարև ձեզ։ Իմ անունը Կարեն Վրթանեսյան է, ես ՀՀ քաղաքացի եմ։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ Թուրքիայի հետ ստորագրված «ճանապարհային քարտեզի» բովանդակությունը։
- Միացնում եմ Թուրքիայի բաժնի հետ։
- Բարև ձեզ։
- Բարև ձեզ։ Իմ անունը ...։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ...
- Զանգահարեք մամուլի հետ կապերի բաժին։

- Նոր Ձեր հետ էի խոսում հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» մասին։ Ասացին, որ զանգահարեմ մամուլի բաժին։
- Միացնում եմ։
- Բարև Ձեզ։ Իմ անունը...
- Զանգահարեք Տիգրան Բալային քիչ ավելի ուշ, ինքը այժմ տեղում չէ։
- Ո՞վ է Տիգրան Բալայանը։
- Բաժնի պետը։

Էլի եմ զանգահարելու։

հայաստանի առեւտրական հանրապետություն, հայք, հայ-թուրքական հակամարտություն, անասնապատում

Previous post Next post
Up