Грузины опять за своё

Dec 10, 2008 17:58

Да, не удивляйтесь: прошёл всего один день и грузины опять взялись за своё. Теперь они требуют «вернуть» около десяти «грузинских» церквей... находящихся на севере Армении. Может вам сразу и Эчмиадзин упаковать?

Вы скажете цинизм? Лицемерие? А по мне, так иначе они и не умеют. И говорить с ними надо соответственно.

Վրացիները պահանջում են վերադարձնել Հայաստանի տարածքում գտնվող վրացական եկեղեցիները

16:15 • 10.12.08

Հինգշաբթի ժամը 14:00-ին Ազգային Քրիստոնեական շարժումը բողոքի ակցիա է անցկացնելու Հայաստանի դեսպանատան մոտ: Ինչպես հաղորդում է շարժման առաջնորդ Գեորգի Անդրիաձեն, միջոցառման մասնակիցները պահանջելու են Վրաստանին վերադարձնել Հայաստանի տարածքում գտնվող վրացական եկեղեցիները։ Անդրիաձեն նաև կոչ է արել հանրությանը միանալ իրենց: Այս մասին հայտնում է Грузия Online-ը։

«Հայաստանի հյուսիսում` պատմական Լոռի-Տաշիր տարածքում, գտնվում են մոտ տասը կարևոր վրացական ուղղափառ եկեղեցիներ և մենաստաններ: Ցավոք, նրանք ամբողջովին ավերված և թալանված են, ինչն ապացուցում է, որ դրանք պատկանում են ուղղափառ, այլ ոչ թե հայ առաքելական եկեղեցուն: Հակառակ դեպքում, համաձայնեք, նրանք բարվոք վիճակում կլինեին»,- ասել է Անդրիաձեն:

Ինչպես նշել է Ազգային Քրիստոնեական շարժման առաջնորդը, վրացական Ուղղափառ եկեղեցին տարիների ընթացքում մտածված կերպով չի բարձրացրել եկեղեցիների վերադարձման հարցը` իրավիճակը չսրելու և մինչ այժմ պահպանված status quo-ն պահպանելու համար: «Ցավոք, հայկական կողմը անընդմեջ փորձում է սրել իրավիճակը և միակողմանի կարգով հետ է պահանջում վերադարձնել այն եկեղեցիները, որոնք համարում են հայկական: Բարեբախտաբար, նրանց դեռևս չի հաջողվել այդ քայլին դրդել Վրաստանում բնակվող մեր բարեկամ հայերին, սակայն քանի որ հայկական կողմից նման պահանջները շարունակական բնույթ են կրում, մեզ ոչինչ չի մնում, քան հիշեցնել այդ սադրանքի հեղինակներին վրաց ուղղափառների օրինական և տրամաբանական պահանջները՝ Հայաստանի տարածքից վերադարձնել ուղղափառ եկեղեցիները»,- հավելել է Գերորգի Անդրիաձեն:

Ազգային Քրիստոնեական շարժման առաջատարը նաև կարծիք է հայտնել, որ սա երրորդ կողմի սադրանքն է` երկու հարևան ազգերի հարաբերությունները սրելու համար: «Ելնելով այս ամենից՝ մենք կոչ ենք անում մեր բարեկամ հայ ժողովրդին չենթարկվել սադրանքի և խաղաղ ճանապարհով լուծել թե՛ Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների, թե՛ Հայաստանի տարածքից վրացական եկեղեցիները վերադարձնելու հարցը»,- ասված է Գեորգի Անդրիաձեի ելույթում:

Tert.am

армения, лицемерие, грузия, նորաշեն, пропаганда, վրաստան, норашен, հայք, грузины

Previous post Next post
Up