Արեւ, արեւ, ե´կ, ե´կ...

Dec 05, 2006 02:22


Երեւի թե այնպիսի հայ երեխա չկա, որի տատիկ-պապիկները իրեն երգած չլինեն.

Արեւ, արեւ, ե´կ, ե´կ,
Զիզի քարին վեր եկ,
Սեւ-սեւ ամպեր, հեռացե´ք,
Արեւին ճամփա տվեք։

Պարզվում է, որ այս պարզունակ մանկական երգը բազմաթիվ տարբերակներ ունի, որոնց գոյության մասին, համոզված եմ, շատերը չեն էլ լսել։

Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի 1970 թ. «Հայ ժողովրդական ( Read more... )

фольклор, ethnography, folklore, բանահյուսություն, ազգագրություն, этнография

Leave a comment

Comments 12

silaretal December 4 2006, 22:48:48 UTC
Ինչ լավն են, բայց: Շա՜տ-շա՜տ շնորհակալություն:

Reply

silaretal December 5 2006, 11:36:04 UTC
Հա, եթե չեմ սխալվում, Դարալագյազը Վայոց Ձորի նախկին անվանումն է:

Reply

ahousekeeper December 5 2006, 14:16:24 UTC
Հնարավոր է։ Եթե չմոռանամ, կճշտեմ։

Reply


amatuni December 5 2006, 08:05:08 UTC
Իրոք չեի լսել: Իմիջայլոց շատ լավ է որ հիշացրեցիր' Դավիթին հեսա կսովորացնեմ: ;)

Reply

ahousekeeper December 5 2006, 14:14:05 UTC
Ի դեպ, սրա մասին հիշեցի քո գրանցումից հետո, երբ տեսա օգոստոսի "Բարեւ, կարմիր արեւ"-ը

Reply

amatuni December 5 2006, 14:32:20 UTC
:) Ի դեպ, "Բարև կարմիր արև"-ը Դավիթնե ասում: :)

Reply


moonleight December 5 2006, 10:37:43 UTC
ես մենակ էս մեկը գիտեի.
Արեւ, արեւ, ե´կ, ե´կ,
Զիզի քարին վեր եկ,
Սեւ-սեւ ամպեր, հեռացե´ք,
Արեւին ճամփա տվեք։

բայց շարունակություն էլ ուներ!!!

Reply

ahousekeeper December 5 2006, 14:17:08 UTC
Հնարավոր է շարունակություն էլ կար, չեմ հիշում։

Reply


alice_lice December 5 2006, 13:16:59 UTC
Ինչ լա՜վն են։ Էլ չունե՞ս մանկական երգ-բանաստեղծություններ։ Փոքրիկ քառատողեր, որ պստիկին սովորեցնեմ։

Reply

ahousekeeper December 5 2006, 14:15:28 UTC
Շատ կան, մեծ գիրք է։ Ուղղակի պետք է ջոկել, ոչ բոլորն են հարմար հիմիկվա փոքրիկների համար։ Էլ չեմ ասում, որ շատերը գրված են անհասկանալի բառբառներով։

Reply


madhab May 30 2010, 09:29:36 UTC
Համշենահայերն էլ սենց երգ ունի, Լուսինգա է աս գիշեր, թե էտ ուրիշա ?

Reply

ahousekeeper May 30 2010, 09:49:30 UTC
Երևի ուրիշ է։

Reply


Leave a comment

Up