Հարց տամ. հնարավո՞ր է՝ կյանքում առաջին անգամ մարտական զենք բռնող մարդը ոչ միայն կարողանա թիրախը խոցել, այլև, ենթադրենք, հինգ կրակոցից 2-3 անգամ տասանոցին կպնել։
Շատերը չեն հավատա, բայց պնդում եմ. այո´, հնարավոր է։ Ավելին՝ մի քանի անգամ տեսել եմ այդպիսի բան։
Ինչ-որ առասպելական դիպուկահարային գենետիկ հիշողության հարց չէ։ Երեք հիմնական գործոն են ազդում.
- Լավ հրահանգչի առկայություն։
- Հրահանգներն ուշադիր լսող և դրանց հետևող աշակերտի առկայություն։
- Աշակերտը պիտի ունակ լինի կենտրոնանալ։
Այսքանը։ Ընդամենը 15 րոպեում հնարավոր է հիմնական հնարքները բացատրել։
Իհարկե, մարտական պայմաններում, երբ քո վրա էլ են կրակում, երբ հակառակորդն արագ տեղաշարժվում է, երբ դու էլ ես ստիպված անընդհատ շարժվել ու ժամանակ չունես հանգիստ նշան բռնել, այստեղ արդեն 15 րոպեանոց բացատրությամբ չես պրծնի։ Մարտի ընթացքում արդյունավետ գործելու համար հրաձիգը պիտի լավ մարզված՝ շարժումները ավտոմատ աստիճանի հասցրած, լինի։
Իսկ հրաձգարանում քիչ թե շատ նորմալ կրակելու համար անհրաժեշտ է ընդամենը ... [տես վերևի երեք կետերը]։
Հ.Գ. Եւս մեկ խնդալու հավելում. մարզվելուց էլ շատ բանի հնարավոր է հասնել... իսկականին քաշով ու ձևով նման, բայց խաղալիք զենքով։
Ընկերանալ Ֆշտուկ