Որ ասում է, ուրեմն մի բան գիտի: Բայց ի՞նչ...

Jun 03, 2010 22:37



«7 օր»-ի փոխանցմամբ, ըստ Լևոն Զուրաբյանի՝ 1998թ. ծագումով ղարաբաղցի բարձրագույն պաշտոնյաները միջազգային հանրության հետ գործարքի մեջ են մտել։ «Գործարքի իմաստն այն էր, որ Հայաստանում իշխանության է գալիս ծագումով ղարաբաղցի մի մարդ, որը պետք է բանակցություններ վարեր՝ ներկայացնելով ոչ միայն  Հայաստանը, այլ նաև Լեռնային Ղարաբաղը։ Դա ստեղծում էր շատ ( Read more... )

ընդդիմությունափոխություն, Արցախ, ներքաղաքական, դավաճաններ

Leave a comment

Comments 6

թույլ էր aramazd June 3 2010, 18:06:18 UTC
ու տրամաբանվածությունից կաղ

Reply

Re: թույլ էր aaghayan June 4 2010, 01:22:30 UTC
Կոնկրետ ո՞ր կետերում է կաղում տրամաբանությունս:

Reply


sos_movsisyan June 3 2010, 23:06:30 UTC
Բոլորովին էլ թույլ հոդված չէ¸ շատ ճիշտ եզրահանգումներ կան¸ երևում է¸ որ գրված է ներքին համոզմունքով¸ թեև կան որոշ մտքեր¸ որոնց հետ կարելի է¸ իհարկե համաձայնվել կամ չհամաձայնվել¸ դա բոլորովին էլ չի նսեմացնում հոդվածի կարևորությունը:

Reply


(The comment has been removed)

aaghayan June 4 2010, 18:18:08 UTC
Չեմ կարծում, թե միջազգային նոր ակտիվացման հետ սա կապ ունենա: Ավելի շատ ներքաղաքական, նախընտրական նախաակտիվացման համատեքստում է: Պարզապես սրանք ուզում են բոլորին համոզել, թե միջազգային հանրությունը շուտով լուծում է պարտադրելու ու դրանից հետո հաստատ իշխանափոխություն է լինելու: Սա կարծես իրենց ակտիվ համակիրների վերջին հույսն է դարձել:

Reply

(The comment has been removed)

aaghayan June 4 2010, 20:24:50 UTC
Իհարկե դատարկ հույս է, բայց տաքացվում է, որովհետև «շարժումը» առանց հույսի մեռնում է:
Արտաքին ուժերի համար Հայաստանի ներքին քաղաքականությունը ընդհանրապես հետաքրքիր չէ: Լևոնենք էլ նկատի չունեն, որ դրսից իշխանություն կպարտադրվի: Նրանք պնդում են, որ երբ Սերժը տարածք հանձնի, ապա ժողովրդական ընդվզումն ու նրա իշխանազրկումը անխուսափելի կլինեն: Իսկ դրանից հետո իրենց հնարավորությունները ենթադրաբար ամենամեծն են: Բայց դա էլ է դատարկ հույս ու Լևոնը դա գիտի, բայց նրան պետք է մի բանով խաբել իր հետևորդներին, որ չցրվեն:

Reply


freedomfight777 June 8 2010, 09:45:30 UTC
///Ադրբեջանից, այլ Հայաստանից, որի կազմում էր գտնվում արդեն երկու տարի և որի խորհրդարանում, դեռ ԽՍՀՄ ժամանակներից, 12 պատգամավոր ուներ: ՀՀ արցախցի քաղաքացիները մինչ օրս զրկված են ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքներից: Դրանով հիմք դրվեց նաև հայաստանցի-ղարաբաղցի խայտառակ պառակտմանը:///

+1
Այս հարցը շատ էական է, այս անհեթեթ վիճակը գնալով խորանում է, հիմա էլ նոր «փրկություն» են գտել, թե Արցախը բանակցի առանց Հայաստանի... մի գեղեցիկ օր էլ որ հանկարծ Ադրբեջանը համաձայնվեց լրիվ էշացած վիռակում է հայտնվելու Հայաստանը մաբողջ հայությունը

Reply


Leave a comment

Up