Դաշնակահարը II

May 19, 2010 14:50

Ու մի օր հանրային հեռուստաընկերության հերթական անգույն գովազդից տեղեկացա, որ նա` հայտնի դաշնակահարը, ով զարմացրել է ֆրանսիացի հանդիսատեսին, այստեղ է համերգներով...Հրավերի էի սպասում իրենից: Հաջորդող օրերին ստացա `  անանուն մի նամակ - հրավիրատոմս - նա չէր սիրում արտահյտել մտքեր....
Վերցրի ու...գիտեք ` ինչ,.................. նա միշտ ասում էր իմ համերգները քեզ համար պիտի կես ժամ ուշացումով սկսեմ-դու սիրում ես ուշանալ, իսկ հանդիսատեսներին կբեկնաբանենք, թե ֆրանսիական ոճով է  համերգը-ասում էր ու ծիծաղում, և ինչ....այս անգամ համերգն իրականում  8 անց կեսին էր....
Դահլիճը լեփ - լեցուն էր...
Ես գրավեցի առաջին հորիզոնականներից մեկը - ինձ մոտ միշտ էլ ստացվում է :)
Սկսվեց....Շռինդ, թնդյուն, խաղաղություն, տագնապ, վախ, սեր,....-ահա նրա կատարումները.....
Դաշնակահարի կոշիկի ներբանին աչքս ընկավ, երբ հերթական անգամ նրան նայելով մտածում էի նպատակասլաց լինելու մասին, նրա ներբանը մաշվել էր դաշնամուրի պեդալի ձևով...
Հանկարծ հիշեցի իմ սրտի մասին, որը մաշվել էր կյանքի ձևով ....կարոտի մի քանի կարկատաններ էլ տեսա...<<.Բայց սա կյանքն է..>> -Ֆրանսիական ոճով այս համերգին ֆրանսիական ասացվածքը հիշեցի հանկարծ ..,.ու .................հրաժեշտ դաշնակահար,բարև մաքուր օդ...Գուցե էլի կհանդիպենք....

դաշնակահար, Զարուհի, Հայ

Previous post Next post
Up