Դաշնակահարը մաս I

May 18, 2010 18:07

Նա անվանի երիտասարդ դաշնակահար է. այն քչերից, որոնց բախտը բերում է, և նրանք հասնում են երազած դափնիներին...
Ես մի քիչ անհաջողակ, բայց խելացի մի մարդ, որին հետաքրքրում է երաժիշտների ` հատկապես դաշնակահարների կյանքը, որովհետև տաղանդավոր, բայյց անհաջողակ մի դաշնակահարի պատմություն աչքիս առաջ ունեի....Սիրում էի նաև ֆիլմերը դաշնակահարների մասին...ու սա ինձ ստիպեց, որ մի անհաջող փորձ անեի` հայտնի դաշնակահար դառնալու մտադրությամբ_ԿՍՏԱՑՎԵՐ, ԵԹԵ ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԱԾ ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ԸՆԿԵՐԸ ԻՆՁ ՆՈՐԻՑ ԴՈՒՐՍ ՉԿԱՆՉԵՐ ՏԱՆԻՑ:))
Լավ այս մասին չէ, որ ուզում էի պատմել, այլ մի տաղանդավոր դաշնակահարի, որին առիթ ունեցա մոտից ճանաչել...Կոմիտաս, Դեբյուսի, Բաբաջանյան, Խաչատրյան, Բախ, Մոցարտ. Գլինկա, Մանսուրյան, Լիստ, .....անվերջանալի մի ցուցակի էի ծանոթ նրա կատարմամբ ու հիացած, ամեն օր լսում էի նրա անկեղծ ցանկությունը մեծ բեմերում հայտնվելու մասին....լսում ու վստահեցնում, որ մի օր....

:)

Previous post Next post
Up