Կեցցե'ն տղաները. Մերօրյա <<Վարդանանք>> և ամենօրյա <<փանջունիներ>>

Oct 12, 2011 14:10

Ֆուտբոլում պիտի դատավորը դատավոր ունենա  ________ հաշվի առնելով Իտուրալդե Գոնսալես - ի պահվածքը....


Հայաստան-Իռլանդիա խաղը ցավոք հայ մարզասերի սպասելիքները չարդարացրեց, բայց դրանից բնավ չտուժեց մեր թիմի  հանդեպ մեծ հավատը: Վարդան Մինասյանի մարզչական հզոր աշխատանքը նոր լույսով ներկայացրեց Ֆուտբոլի հավաքականը: Մենք հպարտ ենք մեր թիմով. մեր մեծագույն հաղթանակը մեր հավատն էր, որ մեզ տրվեց երկար անհավատությունից հետո...:).....
Ուրիշ հարց է, որ այս պարտությունը մեծ ուրախություն պատճառեց մի քանի մոլեռանդ միտինգավորների, ովքեր այսօր սոցիալական կայքերում անհագուրդ հրճվանքով ու թշնամաբար գրում էին, թե ` <<Որ հանկարծ կրեին է՜՜՜՜, էս ժողովուրդը վաբշե կեշանային: Էլ ի՛նչ երկիր, ի՛նչ իրավիճակ, ի՛նչ ապստամբություն: Կասեին՝ ճիշտա մենք որոշ հարցերում կաղում ենք, բայց զատո սպորտային գեր տերություն ենք: Իսկ սպորտի գծով պատասխանատու օլիգարխների գործը գլադիատորներ պատրաստելն է, որ ըտենց բաներով մարդկանց  լրիվ քնացեն՝ բլոտ խաղան, լակեն ու բալետ անեն.... Ռազամավարական դաշնակցի բանակն էլ ապահով հսկում է երկրի սահմաններն ու ապահովում մեր անդորրը: Ընենց, որ արխեին՝ կեր, խմի, բալետ արա.... :))))>>: 
Դե, արի ու մի զարմացի մարդկային էս որակը տեսնելով:
Մնում է մի խաղաղ կոչ անել` Մերօրյա փանջունիներ, մի' հարամեք ամեն բան թանն ընկած ճանճի նման:

ՀԱյաստան -Իռլանդիա, Ֆուտբոլ, Վարդան Մինասյան, ՀԱԿ գործիքներ

Previous post Next post
Up