Գնա մեռի, արի սիրեմ. կամ ինչու ենք միայն մահվանից հետո գնահատում մեր մեծերին

Oct 10, 2011 14:38

Հազվադեպ, բայց հեռուստատեսությունն էլ կարողանում է հուզել...


Մի քանի օր առաջ մի հեռուստաալիքով ակնդիր և ունկնդիր եղա մեր ժամանակի լեգենդ, Հայ Կինոարվեստի ու թատերարվեստի դասական ներկայացուցիչ, վերջին մոհիկան Սոս Սարգսյանի հետ արված հերթական հարցազարույցին: Խոր հիասթափությամբ լսեցի, թե ինչպես ցայսօր չի բավարարվում  մեծ վարպետի` երկարամյա ակտիվ գործունեությամբ աչքի ընկած  թատրոնի համար տարածք ձեռք բերելու ցանկությունը. հիասթափությամբ, քանի որ նույն օրը ապշած նայում էի էլիտար դատարկ շենքերին ու մտածում, թե ուր է մեր էլիտան???միթե այսքան շատ էլիտար մարդիկ կան Հայաստանում, որ այսքան բնակարաններ են սարքվում????
Իսկական Էլիտան անտուն է,այսօր բազմաթիվ խնդիրներ ունի...

Հ.Գ. Եվ ինչին են պետք մեր մեծերի մահից հետո մեծ ջանասիրությամբ սարքվող արձանները, որոնք ոչ այլ ինչ են, եթե լուռ վկայությունը մի հին ասացվածքի` <<Գնա մեռի, արի սիրեմ>>...

պոռոտախոս բարեգործներ, կեղծ, Սոս Սարրգսյան, ՀԱմազգային թատրոն, հայ էլիտա, սին, ամոթ

Previous post Next post
Up