Մոռացուած բառապաշար

Feb 24, 2011 19:45

Տարիներ շարունակ խորհում եմ հայերէնի «մոռացուած բառապաշարի» իւրօրինակ փոքր բառարան ստեղծելու մասին, որը կը պարունակէր հարիւրաւոր (եթէ ոչ հազարաւոր) այնպիսի բառեր, որոնք ներկայիս աշխարհաբարների բառադարանից դուրս են մնացել:

Օրինակք )

Грабар, Армянский язык

Leave a comment

Comments 7

ahousekeeper February 24 2011, 16:11:08 UTC
Շատ հրատապ թեմա է, որ վաղուց եմ ուզում բարձրացնել ու հա «ձեռքս չի հասնում»։

Շնորհակալություն!

Reply


noni_no February 24 2011, 16:48:25 UTC
հետաքրքիր է, բացատրական բառարանում ներառվու՞մ են էս բառերը, դեռ առաջին երկու հատորն ունեմ, էստեղ տված բառերը մյուս երկուսում կլինեն:

Reply

vaykuneci February 25 2011, 02:50:00 UTC
Նարինէ ջան, Մալխասեանի «Բացատրականում» իմ իմացութեամբ պէտք է ի մի բերուած լինի այդ պահին գիտնականին հասանելի եղած հայերէնի ողջ յայտնի բառապաշարը: Յամենայն դէպս, հարկ է պեղել գրաբարի առկայ բոլոր կոթողային բառարանները: «Մանրից» այս գործով կը զբաղուենք: Ճ

Reply

noni_no February 25 2011, 04:12:45 UTC
շատ լավ գործ:)

Reply


sos_movsisyan February 24 2011, 22:02:44 UTC

Հարգելի[info]vaykuneci, նոր բառարանի ի՞նչ անհրաժեշտություն կա, երբ այդ բառերը կան Հայկազյան բառագրքում:

Reply

vaykuneci February 25 2011, 02:56:09 UTC
Հարգելի պարոն Մովսիսյան: Նոր բառարանի իմ մատնանշած կարիքը գերազանցապես գործնական բնույթի է` ի մի բերել ամենատարբեր պատճառներով հայերենի կենդանի գործածությունից դուրս մնացած հսկայական բառաշերտը, որը հետագայում կարելի է ընտրովի վերստին կիրառելի դարձնել` մեր հոմանիշային համակարգը ճոխացնելու և մեր լեզվին եզրութաշինական (տերմինաբանական) ընդլայնված հնարավորություններն ընծայելու համար: Բացի դրանից այդ «մոռացված» բառապաշարը լայնորեն սփռված է տասնյակ բառարանների մեջ, բայց այն երբևէ ի մի բերված և առանձնացված չի եղել: Ուստի այդօրինակ առանձին բառարանի առկայությունը մեծապես աջակցելու է գրաբարն ուսանելու մեջ ներթափանցող և, առհասարակ, հայերենի բառագանձն առավել ամբողջապես ճանաչել կամեցող անձանց:

Reply

sos_movsisyan February 25 2011, 16:13:06 UTC
Գուցե դուք ճիշտ եք ասում, բայց հիմա հազիվ թե որևէ մեկն այդ ծանր բեռի տակ մտնի: Բառարան կազմելը շատ աշխատատար ու երկարատև պրոցես է, մանավանդ հիմա հոնորար վճարող չկա:

Reply


Leave a comment

Up