Տարիներ շարունակ խորհում եմ հայերէնի «մոռացուած բառապաշարի» իւրօրինակ փոքր բառարան ստեղծելու մասին, որը կը պարունակէր հարիւրաւոր (եթէ ոչ հազարաւոր) այնպիսի բառեր, որոնք ներկայիս աշխարհաբարների բառադարանից դուրս են մնացել:
Ահաւասիկ մի քանի օրինակ.
նխոթել - հրել
սունայնել - հառաչել
հաջել - հաչել
շտոգանել - շփոթել
վիրալ - մազերը կտրել
գօսացուցանել - չորացնել
թալկալ - երես դարձնել
մկթալ - ծաղրել
զանգիտել - վախենալ
սալարել (-իմ) - թաքնվել
Եւ այսպէս շարունակ ...