Feb 04, 2011 10:08
Վերջին օրերին Քարվաճառում տարածվել է մի լուր, որի համաձայն տեղի դատախազությունը, ինչ-ինչ անձանց պահանջով, կարճել է հիվանդանոցի բուժանձնակազմի դեմ անցած տարվա նոյեմբերին կատարված խուլիգանական հարձակման քրեական գործի վարույթը: Ցավոք, անիմաստ է անձամբ իրազեկում պահանջել, քանզի, միևնույն է, ասելու են. «գնա, հասարակայնության հետ մեր կապերի բաժնից տեղեկացիր»: Միաժամանակ, դաշտային պայմաններում տասնյակ երեխաների կյանք փրկած և տարիներ շարունակ իրեն` որպես անշահախնդիր և «ամենաբույժ» մասնագետ դրսևորած Ստեփան Սարգսյանի դեմ նյութվող քրեական շինծու հետապնդումն օրըստօրե «ստվարանում» է` ստանալով «կրուպնի խիշնիկ» աղավաղ արտաբերմամբ անվանումը: Որոշ` ռուսերենին ոչ լիարժեք գիտակ անձինք այսպես են վերաիմաստավորում Ստեփանի դեմ առաջադրվելիք «хищения в особо крупных размерах» անհեթեթ մեղադրանքը:
Ողբամ զքեզ,
Карвачар