Արդեն մոտ երեք տարի է, ինչ ունեմ իմ բլոգը: Բլոգստանի(C) ժողովրդին շատ եմ սիրում, իրենցից շատ բաներ եմ սովորում ու շատ բաներ կան, որ դեռ կսովորեմ: Քիչ-քիչ կկիսվեմ իմ այն փոքրիկ գաղտնիքներով, որ իրենց մշտական տեղն ունեն իմ գրա-/երգա-/տես-/ձայնադարանում (հնարավոր է, որ դրանցիցի շատերը հենց ձեր դրած հղումներից լինի) :)
Դրանցից մեկը սովորել եմ
noni_no -ից: Խոսքս
«Վէմ» ռադիոկայանի մասին է: Շատ լավ ռադիոկայան է ու լավ է, որ ունի համացանցային տարբերակը: Ես հատկապես շատ եմ սիրում «Ակունք» հաղորդաշարը: Լավ կլիներ, որ ունենային նաև երիտասարդական որևէ ծրագիր: Կարելի է այդ ուղղությամբ մտածել:
Որոշ ժամանակ առաջ էլ
գրել էի մեկ ուրիշ՝ լիբանանահայերի մի ռադիոյի՝
Voice of Van-ի մասին:
Սա էլ «Վէմ»-ի եկող ամսվա հաղորդումների ցանկը: