Քըրքորյանը համաձայնվել է կառավարել…

Feb 25, 2011 14:22

Այսօր մամուլում նյութ է հրատարակվել, ըստ որի, հայտնի ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը համաձայնվել է կառավարել «Սիս, Մասիս, Նոր Հայաստան» ծրագիրը, բայց հրաժարվել է ներդրումներ կատարել: Այս ծրագիրը նախատեսում է 400 մլն դոլարի ներդրում և նախատեսված է Հայաստանում լճափնյա հանգստավայրեր, զվարճանքի և հանգստի, մարզական և այլ շինություններ կառուցել:
Վերջերս հայտնի դարձավ, որ Քըրքորյանը փակել է «Լինսի» հիմնադրամը, և հիմնադրամում եղած 200 մլն դոլարը նվիրել ոչ թե Հայաստանին, այլ Կալիֆոռնիայի համալսարանին: Ըստ էության, իշխանությունները չեն ուզում համակերպվել այս կորստի հետ, և փաստորեն, նոր փորձ են անում, Քըրքորյանին նորից գրավելու համար:


Բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, նույն գետը երկու անգամ չես կարող մտնել: Եվ, ըստ էության, Քըրքորյանը, շատ լավ գիտակցելով «Սիս, Մասիս, Նոր Հայստան» ծրագրով իրենից նոր գումար խնդրելու իրական նպատակները` համեստորեն հրաժարվել է ներդրումներ կատարել այս ծրագրում, առաջարկելով միայն ղեկավարել այս ծրագիրը: Իհարկե, միայն սրա համար էլ պետք է շնորհակալ լինել հայտնի միլլիարդատիրոջը, քանի որ այս պատրաստակամությունը գուցե նոր հնարավորոթյուններ է ընձեռում վերջինիս կողմից նոր նվիրատավությունների համար:
Ամեն դեպքում հստակ է մի բան, որ “Լինսի” հիմնադրամի միջոցներով ահռելի աշխատանքներ են կատարվել Հայաստանում թե’ աղետի գոտու վերականգման, թե’ պետական նշանակության ճանապարհների կառուցման ու վերանորոգման առումով, և այս հիմնադրամի փակվելը լուրջ կորուստ է Հայաստանի համար:
Ամեն դեպքում Քըրքորյանի կողմից նոր, լայնածավալ ծրագիրը կառավարելու պատրաստակամությունը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ այդ ծրագրի կայացման ու իրականացման գործում:

"Լինսի" հիմնադրամ, Քըրք Քըրքորյան

Previous post Next post
Up