Ի պատասխան ապատեղեկատվություններին….­

Jun 20, 2011 15:43

Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսել, բայց արդեն սոցանցերով տարածվում են նյութեր, որոնց բնույթից զգացվում է, որ դրանք հետապնդում են հստակ և անթաքույց նպատականեր: Վերջերս հասարակության ուշադրությունը ամբողջությամբ գրաված իշխանություն-ընդդիմություն երկխոսության կողքին նկատվում են ապատեղեկատվություններ, որոնք ուղղված են Հայաստանյան քաղաքական դաշտում առանցքային դերակատարում ունեցող գործիչներից մեկի` Գագիկ Ծառուկյանի դեմ:
Մի քանի օր առաջ ինտերնետում տեսահոլովակ էր դրվել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, որը իրենից ներկայացնում էր նպատակաուղղված հակաքարոզչություն: Նյութը, որը ներակայցվում էր ռուսերեն լեզվով տեքստի ուղեկցությամբ, պարունակում էր ապատեղեկատվություն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը կասեցնում է Հայաստանում տնտեսության զարգացմանը և այլն (և սա այն դեպքում, երբ նա այն բացառիկ խոշոր գործարարներց է, որը չունի որևէ մենաշնորհ հայաստանյան շուկայում): Ավելին, տեսահոլովակի մեջ անդրադաձ էր կատարվում այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը ճնշում գործադրելով` ստիպում է արտասահմանյան գործարարներ-գործընկերներին հրաժարվել հայաստանյան բիզնեսի իրենց մասնաբաժնից` դուրս մղելով նրանց այդ ոլորտից:
Այս անհիմն մեղդարանքներին նույնիսկ անդրադառնալն ու հերքելն իսկ անիմաստ է: Բավական է միայն նշել, որ բոլոր այն անձինք ովքեր ծանոթ են Գագիկ Ծառուկյանի գործունեությանը և լսել են նրա առատաձեռնության և յուրաքանչյուր անձին օգնելու պատրաստակամության մասին, անմիջապես հենց իրենք կհերքեին այս ստահոդ լուրերը:

  

Իսկ եթե կգտնվեն մարդիկ, ովքեր, այնումանեյանիվ կապացուցեն, որ որ եղել են գործարարաներ, ովքեր տուժել են Գագիկ Ծառուկյանի գործունեությունից, ապա տասնապատիկը Ծառուկյանը նրանց կտա:
ապատեղեկատվություն տարածել Գագիկ Ծառուկյանի մասին, եղել են “Նոյ-Արարատ” կոնյակի գործարանի ընդամենը 1.5 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր, բայց նույնիսկ իրենց չնչին բաժնեմասի չափով ներդրումներ չեն կատարել այս գործարանի համար: Ներդրումների ամբողջ ծավալը` 100 տոկոսով իրականացրել է Գագիկ Ծառուկյանը: Իսկ թե ինչ է եղել “Նոյ-Արարատ” գործարանը մինչև Գագիկ Ծառուկյանի կողմից ներդրումների կատարումը և ինչ է հիմա, բավական է միայն կրկին նայել այս նկարներին և ամեն ինչ պարզ կլինի: Միայն այն փաստը, որ “Նոյ-Արարատը”` լինելով ավերակ, այժմ վերածվել է Կրեմլի պաշտոնական մատակակարի, ինչը բացառիկ պատիվ է յուրքանչյուր գործարանի համար:

Գագիկ Ծառուկյան

Previous post Next post
Up