Այսօր բոլորովին նոր տեսահոլովակ է հայտնվել Youtube կայքում, որը ներկայացնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի իրականացրած բարեգործական ակցիաները և գործունեությունը ամենտարբեր ոլորտներում:
Կարծում ենք, վերջին հայտնի իրադարձություններից և այս գործչի վերաբերյալ տարբեր տեսակի ապատեղեկատվություն տարածեուց և սոցցանցերում հակաքարոզչություն իրականացնելուց հետո այս տեսահոլովակը համարժեք և հավասարակշռված արձագանք է բոլոր այդ հնարքներին.
Click to view
Հետաքրքիրն այստեղ այն է, որ ԲՀԿ-ի պատասխանը կրկին իրենից ներկայացնում է միայն սեփական գործունեության ի ցույց դնելը, այլ ոչ թե ագրեսիվ և վիրավորական արտահայտություննր պարունակող անդրադարձեր, ինչը ցավոք այսօր շատ տարածված ոճ է հայաստանյան քաղաքական դաշտում և քաղաքական լեկսիկոնում: Եվ սա այն դեպքում, երբ վերջին քննարկումներում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մեկնաբանություններում պարունակվում էին բազմաթիվ վիրավորական արտահայտություններ ուղղված հենց այս քաղաքական ուժին: