Դալլաքյանը վերջնականապես մատնեց իրեն...

May 11, 2011 15:34

Վիկտոր Դալլաքյանը երեկ փայլում էր իր ողջ էությամբ: Ի վերջո նա նույնպես արդեն իսկ գիտակցում է իր անկախ պատգամավոր լինելու ամբողջ խոցելիությունը և այժմվանից ամեն ինչ անում է ուշադրության կենտրոնում մնալու համար՝ նախազգալով, որ իրեն ևս լրջորեն սպառնում է մոտ ապագայում քաղաքական դիակի վերածվելու հեռանկարը: Դալլաքայնը ցայտնոտի մեջ է, և պատրաստ է երեսուն արծաթով վաճառվել միայն ամբիոնում երևալու և մամուլով հիշատակվելու համար:


Եվ ահա երեկ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցից հետո Վիկտոր Դալլաքյանը որոշեց, որ իր աստեղային ժամը եկել է և անմիջապես անցավ գործի:
Նախ սկսեց մեջբերումներ անել իր նախկին ելույթներից, զարմանալիորեն նմանվելով մեկ այլ հայտնի ծախուի՝ Արտաշես Գեղամյանին, ապա մեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը (ի դեպ, այդպես էլ պարզ չդարձավ, թե ում էր հետաքրքրում Դալլաքյանի կարծիքը):
Հայտնի փաստ է, որ ԱԺ-ում անկախ պատգամավոր կոչեցյալները (խոսքս բնականաբար վերաբերվում է ոչ բոլորին) միշտ էլ կատարել են այս կամ այն ճամբարից պատվերներ ընդունող, պատվերներով ԱԺ ամբիոնից ելույթներ իրականացնող, կարծիքներ և մեկնաբանություններ տվող խոսափողի դեր, չխորշելով նույնիսկ միաժամանակ ծառայել երկու հակադիր բևեռների, այսօր մեկի կողմից ցեխ շպրտելով մյուսի հասցեին, իսկ հաջորդ օրը՝ հակառակը:
Էլ որն է “քաղաքական պոռնկություն” կոչվածը, եթե ոչ սա: Իսկ Վիկտոր Դալալքյանը, եթե առայսօր ոմանց մոտ կասկածներ կային այս գործչի “անաչառության” մասին, ապա այս վերջին ելույթով բոլոր կակսածներ ցրեց: Բոլորի համար պարզ դարձավ, որ այսօրվա թոհուբոհում, քաղաքական ուժերի վերադասավորման գործըթնացներում, Դալլաքյանը ընդամենը պատվեր կատարոցղ է և ոչ ավել:
Ի դեպ նշենք, որ արդեն երեկ սոցցանցերում այս մասին բազմաթիվ քննարկումներ են եղել, որոնք տարբեր բնորոշումներ էին տալիս այս գործչին, իսկ այդ ֆեյսբուքյան քննարկումներից մեկում Վիկտոր Դալլաքյանին հանդիսավոր կերպով շնորհվել է նոր անուն՝ Վիկտորիա Դալլաքողլու:
Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին:

պատվիրված ելույթներ, քաղաքական պոռնկություն, Վիկտոր Դալլաքյան, ծախված գործիչներ

Previous post Next post
Up