Հոգուն վրա հասավ....

May 10, 2011 16:17


Վերջերս տիկին Հեղինե Բիշարյանը  հայտնվել էր ուշադրության կենտրոնում ՕԵԿ-ի՝ ընտանիքներով շարքերը համալրելու մասին մեկնաբանություններով, ողջունելով Արթուր Բաղդասարյանի այդ նախաձեռնությունը: Դե սա հասկանալի է. Եթե Արթուր Բաղդասարյանը ինչ որ բան է անում, ապա Հեղինե ԲԻշարյանին մնում է միայն ողջունել:
Երկար ժամանակ չէր լսվել Հեղինե Բիշարյանի ձայնը: Եվ վերջապես առիթը ստեղծվեց: Եվ խոսեց Բիշարյանը:


Հիմա ստեղծվել է ևս մեկ հնարավորություն, որին տիկին Բիշարյանը չուշացավ արձագանքել:  Մասնավորապես, լրատվական կայքերից մեկը հարցրել է տիկին Բիշարյանին, "ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանից ներողություն պե՞տք է խնդրի 2008-ին իշխանությունների հետ համագործակցելու համար նրան դավաճան և ախք անվանելու համար, քանի որ հիմա նույն բանը հենց ինքն է պատրաստ անել”:
Իսկ տիկին Բիշարյանը պատասխանել է. “Հանրությունն է արդեն այդ մասին խոսում, որ իսկապես ճիշտ են ասում այն քաղաքական գործիչները, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի: Հետևությունը թողնում եմ իրենց:”
Ինչպես ասում են, “հոգուն վրա հասավ”: Հասկանալի  է, որ այս թեման Հեղինե Բիշարյանի, և ընդհանրապես ՕԵԿ-ի ցավոտ թեմաներից է, որից այս կուսակցությունը առայսօր չի կարողանում ուշքի գալ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից շրջանառության մեջ դրած հայտնի որակավորումը՝ ԱԽՔ, անմիջապես տարածվելով հանրության մեջ և դառնալով նրա սեփականությունը, անուղղելի հարված հասցրեց ՕԵԿ-ի վարկանիշին:
Պատկերացնել միայն կարելի է, թե որքան ուրախ է ՕԵԿ-ը ի դեմս Հեղինե ԲԻշարյանի, երբ այժմ նրան հնարավորություն է ընձեռնվում գոնե փոքր ինչ դուրս գալ այդ բառի ազդեցության տակից:
Բայց միայն  արդարանալով  այդ ազդեցությունը հաղթահարել հնարավոր չէ. հայտնի ճշմարտություն է, որ հակառակորդի դեմ պետք է պայքարել իր իսկ միջոցներով: Այդ պատճառով, այս բառի ազդեցությունը հաղթահարելու համար ՕԵԿ-ը պետք է ստեղծի “հակաբառ”, օրինակ, ինչ որ որակավորում, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանի մասին:
Դե ինչ, սպասենք և հետևենք:

ընդդիմություն-իշխանություն, Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան, ՀԱԿ, ԱԽՔ, ՕԵԿ

Previous post Next post
Up