Հայաստանի թիվ մեկ քաղաքական գործոնը … Ազատության հրապարակն է

Apr 14, 2011 21:35

Երեկ քաղաքապետարանը կրկին մերժել է տրամադրել Ազատության հրապարակը ՀԱԿ-ի ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքի համար: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելը մտնում էր ՀԱԿ-ի կողմից առաջադրված 3 նախապայմանների մեջ, որոնք պետք է կատարեր իշխանությունը մինչև ապրիլի 28-ը, որը հնարավորություն կստեղծեր սկսել ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը: Այլ դեպքում, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, ապրիլի 28-ը դառնալու է իշխանությունների և ժողովրդի միջև ջրբաժանի օրը:


Այս ամենը միանգամայն հստակ գիտակցում է նաև իշխանությունը: Բայց այս մերժումը ունի շատ լուրջ քաղաքական ենթատեքստ:
Կամ ՀԱԿ-ը ինքն էլ գիտեր, որ Ազատության հրապարակը մերժելու են տարամադրել իրեն ապրիլի 28-ի համար և դիտմամբ առաջ քաշեց այդ նախապայմանը, որեպսզի հետագայում կտրուկ քայլերի գնալու համար քաղաքական հիմք ունենա, կամ էլ իսկապես հավատում էր, որ Ազատության հարապարակը իրեն կզիջեն, և նա դա կներկայացնի որպես իր առաջին լուրջ հաղթանակը իշխանության հանդեպ: Երկու դեպքում էլ նա դուրս էր գալու շահող դիրքում:
Մյուս կողմից, իշխանությունը, տրամադրելով ՀԱԿ-ին Ազատության հրապարակը, կընդուներ իր առաջին պարտությունը, ինչը ամենևին չի բխում նրա շահերից, մանավանդ ընտրություններից առաջ: Իսկ մերժելով, ցույց է տալիս, որ ամենևին վախեցած չէ ՀԱԿ-ի սպառնալքիներից և չի ընկրկում նրա պահանջների առջև:
Կա ևս մեկ, ավելի հետաքրքիր վարկած, ինչը կարող է հանդիսանալ այս մերժման հիմքը. մերժելով Ազատության հարապարակը տրամադրել հանրահավաքի համար, իշխանությունը կարող է հերթական անգամ գնալ նույն սցենարին, այսինքն ոստիկանների հետ 5 րոպեանոց “խաղաղ բանակցությունների” արդյունքում նորից բացել այն: Արդեն 3-րդ անգամ նույն այս սցենարի կրկնվելու դեպքւոմ, այն կարող է իսկապես ձանձրալի դառնալ ժաղավրդի համար, և ՀԱԿ-ից սկսվի հիասթափված մարդկանց հերթական արտահոսքը, քանի որ ցանկացած երևույթի անընդհատ կրկնությունը ի վերջո ձանձրացնում է բոլորին:
Այսպիսով, արդեն սկսվել է Հայաստանյան քաղաքական զարգացումների տրամաբանության հերթական մետամորֆոզը, երբ քաղաքական գործընթացների հիմնական շարժիչ ուժն են դառնում ոչ թե սոցիալական խնդիրները, ոչ թե Ղարաբաղի հարցը կամ մեկ ուրիշ բան, այլ … Ազատության հրապարակը: Փաստորեն, Ազատության հրապարակը դարձել է հերթական հիմնաքարը, որի վրա հյուսվում են Հայաստանի քաղաքական զարգացումները:
Սա բնորոշ է մեր քաղաքական դաշտին: Եթե մի քանի ամիս առաջ նման կարևոր փոփոխությունների գործոն կարող էր դառնալ Պլաչիդո Դոմինգոն, ապա հիմա էլ կարող է լինել մի քանի հազար քառակուսի մետր տարածքը և այսպես շարունակ: Իսկ սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես երևում է, վաղուց արդեն որևէ մեկին չեն հետաքրքրում:

իշխանություն, ՀԱԿ-իշխանություն. ընդդիմություն, Ազատության հրապարակ, ՀԱԿ

Previous post Next post
Up