Բողոք
Ամենայն սրտով բողոքում եմ ես մարդու անարդար վճռի համար,
Անիծում եմ ես մարդուն նենգավոր, որ նա ընտրել է պղծված ճանապարհ:
Ատում եմ հոգով օրենքներ շատ-շատ, որ ծանրացել են մարդկանց ուսերին,
ԵՎ ստիպում են մարդկանց կեղծել, քծնել, գովել անարժան տգետ բարքերը...
Ես բողոքում եմ:
Իրավունք ունեմ գանգատ գրելու ամբողջ աշխարհին,
Որ հայոց հողերը ետ վերադարձվի և տրվի պանդուխտ տառապող հային:
Ես ցանկանում եմ անգամ տեսնել քարտեզը հայոց անծայր երկրի:
Դրանից հետո, եթե մեռնիմ էլ, իմ հոգին ուրախ և հավերժ կապրի:
Ինչու է հայը պանդուխտի ցավով թափառում այսօր ամբողջ աշխարհում,
Օտարի հողում կեղծված, քծնված
Հեռու հյուսիսում կամ անապատում:
Ինչ է նա կոցրել Սուդանում կիզիչ կամ Հնդկաստանում հեռու-հեռավոր:
Ինչու է հայը բեկորներ դարձել և չունի անդորր,և չունի հանգիստ:
Խեղճ,պանդուխտ հային հող է հարկավոր:
Ոչ օտար երկրում,այլ իր սեփական:
Իսկ,երբ ունենա այդ հողը,դեն կշպրտի ցուպն օտարության:
Անհուն բերկրանքով կշտապի դեպի նորից Կարս, Այգեդիր,Վան կամ Սարիղամիշ,
Նորից կլսվի հորովելը հին, կծխա նորից ծուխը հայկական:
Օտարի ձեռքից հինգ հարյուր տարվա հողեր այսօր են մեզ վերադարձվում:
Օրենք է, ճիշտ է,մենք էլ ենք ասում, որ հողը տիրոջն է պատկանում միայն,
Բայց ինչու խոսել ուրիշի մասին, և միշտ մոռանալ ցավը սեփական:
Ինչու վաստակել,որ ուրիշն ուտի,մոռանա մայրը հարազատ մանկան:
Ոչ,բավական է, չպետք է լռել:
Երազելը քիչ է, պետք է պահանջել:
Սահմանին թիկնած, տես,շատ անուններ նույնն են մնացել,
Նույնն են մնացել քաղաքներ, գյուղեր, գետեր ու լճեր և շատ ամրոցներ:
Սահմանին թիկնած Արագածն է սեգ` իր լանջերով զմրուխտ, կուսական:
Արարատը մեր խորհրդանիշն է հայոց` միշտ իր թովչանքով քաղցր, մայրական:
Իսկ այն կողմ` հեռվում, Բյուրակն է լքված սգվորի պես սև ամպերի մեջ:
Վանա և Նազի լճերը նիրհում, Ախթամարն է մեր արտասվում անվերջ:
Այս բոլորը դուք տեսնում եք,հայեր, և այն թողնում եք օտարի ձեռքում:
Լոկ ցանկանալով հարցեր չեն լուծվում:
Կյանքն է մեզ ասում, պետք է պայքարել, պետք է պահանջել, չպետք է սոսկալ մահից սեփական:
Մահվան գնով էլ պարտավոր ենք մենք, միասնական պահել հողը հայկական:
2010/8/15 roza serobyan