Հողը տիրոջն է պատկանում միայն
Հայաստանում ապրող որոշ մարդիկ մտածում են, թե ավելի լավ է համաձայնության գալով ադրբեջանցիների հետ` վերադարձնել հողերը, չգիտակցելով, որ հողերի հետ մենք կկորցնենք շատ ավելի արժեքավոր բաներ` հոգևոր արժեքներ:
Դա կնշանակի` հագուրդ տալով ադրբեջանցիների ախորժակին` ուշ թե շուտ հրաժարվել նաև Հայաստանից:
Դա կնշանակի մոռանալ մեր ազատության,անկախության և մայր հայրենիքում ապրելու համար նահատակված եղբայրների, քույրերի, մեր ծնողների,հարազատների վսեմ հիշատակը: Մոռանալ նրանց,ովքեր իրենց աստվածարար քաջությամբ փրկեցին մեր երկիրը բնաջնջումից:
Այսքանից հետո ընկրկել, ինչի համար:
Մանկուց մենք կարդում և լսում ենք տարբեր հերոսների անվեհեր քաջության և նվիրվածության մասին:Սակայն պատմությունն ու նրա հերոսները ոչ միայն խոսում և ուսուոցանում են մեզ պատմության խորքերից:
Պատմությունը կերտվում և արարվում է նաև մեր օրերին:
Ամեն մի վերաբնակիչ և հայոց ամեն մի զինվոր,կամա թե ակամա,գիտակցաբար կամ անգիտակցաբար արարում է հայության և վերանորոգ հայոց պետականության հզոր և կենարար ապագան:
Դժվար է դառնալ հերոս, սակայն ավելի դժվար է տարիներ շարունակ և ողջ կյանքի ընթացքում բարձրությամբ, մաքուր և անբիծ պահպանել այդ պատիվը:
Ուստի մենք` նոր սերնդի ներկայացուցիչներս, որ ժառանգել ենք նրանց հաղթանակն ու վերջինիս հրաշալի արդյունքը`ազատագրված հայրենիքը,մեր գիտակցությամբ և վճռականությամբ տեր կանգնենք մեր երկրին և հաղթանակին: