Ահա և եկավ այն պահը երբ ես պատրաստ եմ Ձեզ պատմել իմ նոր նախագծի՝ Սիմփլի Դեկորի մասին: ԱՆչափ ոգևորված եմ և մեծ սպասելիքներ ունեմ այս նախաձեռնությունից: Ամեն ինչ սկսեց այն օրվանից, երբ ամուսնուս հետ որոշեցինք մեր մեկամյա դստեր՝ Ալիսիայի համար սենյակ առանձնացնել: Մեր թիրախը դարձավ բազմաթիվ տարիներ որպես աշխատասենյակ ծառայած սենյակը, փոքրիկ և գորշ սենյակ, որը պետք է ձևափոխեինք լիովին մեր ուժերով: Երբ գործը գրեթե ավարտված էր, սենյակը ուներ կոկիկ և նոր տեսք, սակայն ինչ որ բան պակասում էր: Ի՜նչ ավելացնենք պատին, որ լինի ուրախ, բայց ոչ չափից դուրս մանկական, որպեսցի շատ շուտ չկորցնի իր արդիականությունը: Եվ այդ ժամանակ մտքովս անցավ մի ծառ պատկերել Ալիսիայի սենյակի պատին ու մի քանի ծիտիկներ: Սիմփլիի պատրաստակամ աշխատակազմը շատ արագ ի կատար ածեց իմ գաղափարը, և սենյակը դարձավ իրոք անկրկնելի: Արդյունքը մեզ անկեղծ շատ դուր եկավ, և որոշեցինք պատկերները ավելացնել և ներկայացնել նաև Սիմփլիի հաճախորդների դատին: Հուսով եմ Ձեզ դուր կգա մեր նորույթը:
Իսկ հիմա միքիչ հենց դեկալների մասին:Դեկալները կպչուն վինիլային պատկերներ են, որոնք նախատեսված են տարբեր հարթություններին փակցնելու համար: Դրանք կպչում են ներկված պատերին, ապակուն, փայտին, լամինատին, մետաղին և նույնիսկ թղթե պաստառներին:
Նմուշներ և ավելի շատ տեղեկություններ կգտնեք մեր վեբ
կայքում www.simply.amԻսկ ԼԱՅՔ կարող եք անել
այստեղ :)
Մի քանի նկար Ձեր հետաքրքրությունը գրգռելու համար