Առանց վերնագրի

Nov 14, 2011 01:51


 Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչու եմ "անջատվում", լողում հոսանքով, ժամանակս սպանում... հետո էլ բողոքում ու սպասում, որ ինչ որ կախարդական փայտիկի հարվածով ամեն ինչ կփոխվի, ու հենց այնպես կլինի ինչպես ես եմ ուզում:

Կուզեի մի քանի ժամով տեղափոխվել երկու տարի առաջ, հենց այն ժամանակը երբ առաջին գրաառումս կատարեցի այստեղ: Այնքան ոգեվորված էի, անկեղծ ու պարզ կարողանում էի արտահայտել մտքերս: Ու թերևս շատ լավ ժամանակահատված էր կյանքումս: Հոգևոր իմաստով, դժվար է բացատրել, ուղղակի ամեն ինչ այնքան պարզ էր: Եվ հենց այդ ժամանակ էլ կյանք առավ մի հանճարեղ երևույթ, որն արդեն քայլում է:)....Եվ հենց այդ ոգևորությունն էր որ ստեղծեց Simply-ն, որի անվան ներքո, այսօր աշխատում են 9 հոյակապ մարդիկ:

Հետո սկսեց դադար: Դադարն ու առօրյան: Երկուսն էլ գեղեցիկ էին, ու հանգիստ: Երկուսն էլ ներդաշնակություն էին պարգևում: Հետո միքիչ ձանձրացնում: Հետո ցույց տալիս կյանքի փոքրիկ, շաաաատ փոքրիկ գաղտնիքները, բազմազանությունը, մութն ու լույսը, լացն ու ծիծաղը: Այն ամենը ինչ չես նկատում երբ շտապում ես: Այն ամենը ինչ տեսնում ես տասն անգամ դիտելուց, հարյուր անգամ լսելուց հետո: Ու գտնում ես իմաստուն մեկին, որտեղ ամենաքիչն ես սպասում, ու հրճվում ես հասկանալով ու այ հենց հիմա քո կյանքի ամենալավ պահն է, որ դրանից առավել էլ երջանկություն չկա:

Հնարավոր է համադրել արդյոք այս երկու վիճակները: Ոգևորությունն ու ներդաշնակությունը: ստեղծագործականությունը ու դադարը:

Միայն  մի բանում եմ վստահ, վաղն այլևս ամեն ինչ կփոխվի և ինչ էլ որ լինի, ես կնդունեմ այն այնպիսին ինչպիսին այն կա ու դա կլինի բարին:

Previous post Next post
Up