Ճանապարհորդություն Կալիֆորնիայով, օր առաջին

Aug 24, 2020 22:49

Այս ամռանը պետք է գնաինք Հայաստան, բայց այս գրիպի հիմար պատմության պատճառով գնալը չեղարկվեց: Ես առանց երկար մտածելու որոշեցի գնալ Կալիֆորնիայի հեռավոր մասերը տեսնել: Քանի որ Կալիֆորնիայի զբոսաշրջիկային կարգախոսն է "Երազիր մեծ"(California Dream Big) որոշեցի վերջապես այցելել տեղեր որոնց մասին երկար ժամանակ է որ երազում էի՝ Տահո լիճը, Լասեն հրաբուխը, ( Read more... )

բնության հուշարձաններ, Կալիֆորնիայի բնությունը

Leave a comment

Comments 4

urish August 26 2020, 00:29:50 UTC
Աաա, ծանոթ տեսարաններ։ Մենք էլ՝ նույն կազմով չորս հոգի, 2016-ին երկշաբաթյա ավտովազքի եկանք ձեր կողմերը, հեռավոր Ավստրալիայից :) Բայց մեր ուղին մի քիչ ավելի անդին էր․ սկսեցինք Սան-Ֆրանցիսկոյից, ապա Յոզեմիթե, ապա Սեքվոյա ազգային պուրակ, հետո Մահվան հովիտ (Զաբրիսկիե Պոինթը չքնաղ էր, ինչպես նաև հարակից հանքային գունավոր շերտավորումով անապատային բլուրները), հետո Հուվերի ամբարտակով դեպի Գրանդ Քանյոն, ապա ետդարձ ներքևով՝ Լաս Վեգաս, Լոս Անջելես, և արևմտյան ծովեզրով քշեցինք դեպի Սան-Ֆրանցիսկո՝ ճանապարհին այցելելով խորհրդավոր Hurst դղյակը՝ գիշերով ու տեղատարափ անձրևի տակ :)

Reply

vahemart August 26 2020, 02:46:17 UTC
Տպավորիչ երթուղի էր: Շնորհակալություն կիսվելու համար:)

Reply

urish August 26 2020, 03:37:09 UTC
Երբ ժամանակ ունենամ, իսկապես կկիսվեմ երթուղու մանրամասներով (սա ուղղակի անոնս էր :)) ), կարծում եմ հետաքրքիր կլինի նրանց համար, ովքեր երբևէ կնախաձեռնեն նույն կամ նման երթուղի․ կպատմեմ, թե ինչն էր հաջողված, և հատկապես՝ ինչը կարելի էր այլ կերպ անել։

Reply

vahemart August 26 2020, 05:00:26 UTC
Դե կսպասենք մանրամասներին :)

Reply


Leave a comment

Up